Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արցախի սուբյեկտությունն ու խորհրդարանական լռությունը

Օրերս Երևանի փողոցներն ավտոերթով արգելափակելու հետևանքով ոստիկանության բերման ենթարկած ավտոմեքենաների գերակշռող մասը եղել էր Արցախից: Այն, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն իր հայաստանյան ակցիաներին մասնակցելու համար ներգրավում է արցախյան հանրության որոշակի շերտերի և խմբերի, նորություն չէ: Այս առնչությամբ առավել մտահոգիչն այսպես ասած արցախյան քաղաքական «էլիտայի» լռությունն է: Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի քաղաքական իշխանությանը պահանջներ ներկայացնելուն, արցախյան քաղաքական ուժերը, հատկապես խորհրդարանում ներկայացված, անմիջապես անցնում են վերջնագրային տոնով հայտարարությունների ընդունման, ընդ որում կոչ անելով Արցախի հարցում լինել վերքաղաքական կամ վերկուսակցական: Բայց, Արցախի խորհրդարանն օրինակ լուռ է, երբ ակնառու է Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ակցիաներին արցախյան հանրության որոշակի շերտերի ներգրավումը՝ որպես ռեսուրս: Մի բան, որը հղի է թե քաղաքական, թե նաև հասարակական մի շարք ռիսկերով, որոնց մասին ներկայումս թերևս նպատակահարմար չէ բարձրաձայնել, բայց որոնց հանդեպ պետք է լինել չափազանց զգույշ, աչալուրջ և պատասխանատու:

Եվ այստեղ առաջին պատասխանատուն պետք է լինի նույնիսկ ոչ թե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, որը վաղուց է գործում «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքով, այլ հենց արցախյան քաղաքական «էլիտան», որը հարցը պետք է դնի նույնիսկ Արցախի համար ռազմավարական նշանակության խնդրի համատեքստում՝ Արցախի հայության ինքնորոշման և այլ իրավունքների ու անվտանգության սպասարկման համար Արցախի սուբյեկտության վերականգնում: Իսկ դա նշանակում է, որ Արցախի հանրության ուժը, էներգիան, միտքը պետք է կենտրոնանա հենց այդ ռազմավարական խնդրի սպասարկմանն ուղղված մարտավարական գործողությունների, այլ ոչ թե Հայաստանի ներքաղաքական կյանքում այս կամ այն շահառու ուժի հարցերի լուծման ուղղությամբ:

Արցախի խորհրդարանը ներկայացնող ուժերը սակայն, արցախյան քաղաքական «էլիտան» ընդհանրապես, այս տարիների ընթացքում թերևս ի ցույց են դրել սուբյեկտության հարցում սեփական անկարողության, և անկամության թերևս արդեն անշրջելի աստիճանը: Ավելի քան քառորդ դար հարմարվելով Հայաստանում մինչև 2018-ի մայիս գրեթե նույնքան կառավարած համակարգի կցորդը լինելու կարգավիճակին, ներկայումս արդեն նույնիսկ մտածողության մակարդակում ի զորու չէ դուրս գալ այդ կարգավիճակից, դեմ գնալ այդ համակարգին, եթե անգամ այն վաղուց Հայաստանում ոչ թե իշխանություն է, այլ ընդդիմություն: Համենայնդեպս, իր ներկայիս վարքագծով արցախյան «էլիտան» վկայում է հենց այդ անկարողությունն ու դժկամությունը, ինչի դրսևորում է և այն, որ արցախյան «էլիտայի» ներկայացուցիչների գերակշռող մասը գործնականում քաղաքական այլ բան, քան որևէ մեծ կամ փոքր խնդրի պատասխանատվություն Հայաստանի քաղաքական իշխանության վրա դնելը՝ չի անում: Ընդ որում, դա էլ շատ հաճախ անում է Հայաստանի նախկին քաղաքական իշխանության հանձնարարականների հիման վրա, որոնք փոխանցվում են այդ իշխանության տարիներից ձևավորված ամուր թելերով: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ ավելի քան երկու տասնամյակում Արցախի սուբյեկտությունը զրոյացնելու ռազմա-քաղաքական ծանր հետևանքը ներկայումս առավել քան հրամայական է դարձրել այդ խնդրի հաղթահարմանը միտված քաղաքական ճանապարհ սկսելը: Բայց, դա թերևս հնարավոր է սկսել միայն Արցախում քաղաքական սերնդափոխությամբ: Իսկ քաղաքական համարժեք մտածողության սերունդ Արցախը ունեցել է, և ունի առ այսօր՝ չնայած ավելի քան քառորդդարյա համակարգային փականին, որ դրվել է Հայաստանի կառավարող համակարգի կոնյուկտուրային նկատառումներից ելնելով:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում