Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Փակել փողոցներ ու փնտրել ելք. ընդդիմության «պուտինյան» խնդիրը

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները վերջին օրերին ավելի հաճախ են սկսել խոսել այն մասին, որ իրենց «անհնազանդության» ակցիաների շնորհիվ հաջողվել է կանխել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը, կամ դանդաղեցնել, հետաձգել անցանկալի ընթացքը: Նրանց այդ հայտարարությունների համար գուցե հիմք է այն, որ տեղի ունեցող գործընթացները իսկապես ձգվում են, թեև պարզ չէ, թե հատկապես ինչ պատճառով: Ադրբեջանի ղեկավար Ալիևը հայտարարում է, թե հայկական կողմն է հետաձգողը, պայմանավորվածությունները չկատարողը, իսկ Հայաստանն էլ պատասխանել է, որ չի հրաժարվել որևէ ժամանակացուցային պայմանավորվածությունից և չի հետաձգել որևէ հանդիպում: Փաստ է այն, որ՝ օրինակ տեղի չունեցավ մայիսի 16-17-ին ազդարարված մոսկովյան հանդիպումը կամ ավելի շուտ՝ հանդիպումները՝ եռակողմ ձևաչափով, որը վերաբերելու էր հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգին, և երկկողմ ձևաչափով՝ սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ:

Երևանը հայտարարել է, որ հետաձգման պատճառը տեխնիկական է և հույս հայտնել, որ այդ խնդիրները կլուծվեն և մոտ ապագայում, կամ «առաջիկա օրերին, կամ շաբաթներին» այդ հանդիպումը կլինի, ինչպես ասել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում՝ ԵՄ-Հայաստան խորհրդի նիստի շրջանակում: Այդպիսով, փաստացի հետաձգվել է նաև այն ժամկետը, որը սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման առումով ազդարարվել էր ապրիլի 6-ին Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում: Ըստ այդմ, ձևաչափը պետք է ստեղծվեր մինչև ապրիլի վերջ, մինչդեռ առայժմ ընդամենը անորոշ հայտարարություններ են, թե կողմերը ձևավորել են ազգային պատվիրակությունները, թեև չի հայտարարվում դրանց կոնկրետ կազմը:

Այս իրավիճակում, հայաստանյան ընդդիմությունը, որ արդեն մեկ ամիս շարունակ երևանյան փողոցներում փոձում է ստեղծել ժողովրդական, անգամ համազգային շարժման տպավորություն՝ առայժմ մեղմ ասած ոչ այնքան հաջող ու արդյունավետ, փորձում է «հետաձգումները» դիտարկել որպես իր գործողությունների արդյունավետության, իմաստավորվածության մասին վկայություն: Ինչ խոսք, բավականին բարդ է ասել, թե գործնականում ինչ ազդեցություն կարող է ունեցած լինել հայաստանյան խորհրդարանական ընդդիմության ծավալած փողոցային գործողությունների ալիքը արցախյան հարցի շուրջ վերջին շաբաթներին բավականին ինտենսիվացած դիվանագիտական մաքոքի վրա, բայց այն, որ ընդդիմությունը այսօր բարձրաձայնում է որոշակի արդյունքի մասին, գործնականում հուշում է, որ այդ տիրույթում էապես կանգնած է այսպես ասած «դեմք պահելու» խնդիրը: Իհարկե բաց է հարցը՝ «դեմք պահել» սեփական համակիրներին և գոնե նվազագույն շարքերը, հետևաբար նաև այսպես ասած թեկուզ ներկայիս տեմպը մի քի՞չ էլ պահելու համար, թե՞ կամաց-կամաց բառի բուն և պատկերավոր իմաստով վրանները հավաքելու գործընթացին պատրաստվելու համար:

Համենայնդեպս նկատելի է, որ փողոցում ծավալվող գործողությունները մեկամսյա ընթացքից հետո առաջացրել են դրանց կազմակերպիչ ընդդիմության «դեմքը պահելու» խնդիրը: Իրավիճակն այստեղ իհարկե միարժեք չէ, որովհետև, ինչպես օրինակ օրերս ԱՄՆ նախագահ Բայդենը, կամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էին արտահայտվել Ուկրաինայի հարցում Պուտինի՝ «դեմք պահելու» խնդրի առաջ կանգնած լինելու և այդ խնդրով իրենց մտահոգ լինելու մասին, անկանխատեսելի փակուղուց և այդ անելանելի վիճակից բխող ռիսկերից խուսափելու համար, այդպես էլ թերևս ոչ միայն ընդդիմության խնդիրն է առկա իրավիճակում «դեմք պահելու» հարցը:  Որովհետև, փողոցում ընդդիմության համար անելանելիության վիճակը կարող է առաջացնել արկածախնդիր քայլերի բարձր ռիսկայնություն, ինչը կարող է հարված լինել Հայաստանին: Հետևաբար, եթե փողոց դուրս եկած ընդդիմությունը, կամ թեկուզ դրանում որոշակի ուժեր փնտրում են «երգով նահանջի» ճանապարհ, ապա թերևս քաղաքական մեծամասնությունն ու հանրությունը հնարավորության դեպքում կարող են օժանդակել այդ տարբերակին, առկա վիճակը հանգուցալուծելու և անկանխատեսելիության փուլ չմտցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում