
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ելույթ կունենա Գերագույն ռադայում, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նախագահի միջազգային քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Յակուբ Կումոչայի խոսքով՝ նախագահն «իր ելույթում կանդրադառնա լեհ-ուկարինական պատմությանը, սակայն նախևառաջ հարգանքի տուրք կմատուցի նրանց, ովքեր զոհվել են պայքարելով հանուն Ուկրաինայի պաշտպանության, պայքարելով հանուն Եվրոպայի պաշտպանության»:
Հաղորդվում է նաև, որ Անջեյ Դուդան կզրուցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ինչպես նաև երկկողմ բանակցություններ են ծրագրվել երկու պատվիրակությունների միջև:
Սա վերջին ժամանակներում Լեհաստանի նախագահի արդեն երրորդ այցն է Ուկրաինա: