Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գնալով համոզվում եմ` որոշակի պայմանավորվածություն է եղել, որ ոչ ոք հստակ պատասխանատվության չի ենթարկվելու

2018-ի հեղափոխությունից հետո, ներկայացնելով ԱԱԾ նոր տնօրենին, Նիկոլ Փաշինյանը նշում էր հակահետախուզության լրջագույն փոփոխությունների անհրաժեշտության մասին:

«Ընդհանրապես, հետախուզության ոլորտը պետք է բերել որակական նոր հարթության և մակարդակի վրա՝ մեր երկրի ազգային անվտանգության շահերն ապահովելու համար։ Հայաստանի Հանրապետությունում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան, և ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը»:

Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դադարի լինել քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործիք, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նոր էջ ենք բացում և պետք է կարողանանք ապահովել համերաշխության մթնոլորտ, պահպանենք այն լավատեսությունը, որն այսօր առկա է Հայաստանի քաղաքացիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի շրջանում՝ ապահովելով օրենքի առաջ բոլորի հավասարությունը և մարդու իրավունքների պաշտպանվածությունը»,- ասել է վարչապետը:

ԱԱԾ-ն ժողովուրդը կսկսի ընկալել ոչ թե մի մարմնի, որից պետք է վախենալ, այլ մի մարմնի, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի անվտանգությունը:

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ոչ մի բարեփոխում ամբողջական չի իրականացվել. «Ես ծանոթ չեմ պետական կառավարման համակարգում այնպիսի բարեփոխումների, որոնք մեզ թույլ կտային արձանագրել, որ մենք գործ ունենք որակապես այլ ինստիտուտների հետ: Եթե դուք ծանոթ եք այնպիսի բարեփոխման, որը որակապես կփոխեր մեր հասարակական հարաբերությունների կարգավորման դաշտը, ես կարող էի դրա մասին խասել: Եթե նկատի ունեք նաև այլ ոլորտներում ձևական որոշակի փոփոխությունները, ենթադրենք, պարեկային ոստիկանության ստեղծումը, ապա ժամանակ է պետք դրանց արդյունավետությունը գնահատելու համար: Բայց պետական ինստիտուտների արդյունավետ բարեփոխումների մասին չենք կարող խոսել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԱԱԾ-ից շատ են դժգոհությունները, որ իր բուն գործառույթները թողած այլ գործառույթներով է զբաղվում, Նորիկյանն ասաց. «Ընդհանուր առմամբ ԱԱԾ-ի հիմնական գործառույթները պետք է բաժանվեն երկու մասի. Ազգային անվտանգության ապահովում՝ իր լիազորությունների շրջանակում հետախուզական և հակահետախուզական գործունեության իրականացման  համատեքստում: Ընդհանուր առմամբ պետք է գնահատել 2018-ից հետո պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, արդյոք իշխանափոխությունից հետո պետական կառավարման համակարգը ավելի արդյունավետ է գործում, քան առաջ էր: Մեզնից յուրաքանչյուրն իր կաշվի վրա պետք է զգա, թե արդյոք հանրային կյանքում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք կփոխեին թե հասարակության որակը, թե պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Մենք տեսնում ենք, որ որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունեցել»:

Նորայր Նորիկյանի համոզմամբ, այս իշխանության ամենակարևորագույն բացթողումը ռազմավարական մտածողության բացակայությունն է և համակարգային զարգացման ռազմավարության բացակայությունը. «Գործող իշխանությունն այդպես էլ հանրությանը չներկայացրեց այն ֆունդամենտալ, առանցքային ուղղությունները, որոնց հիման վրա պետք է զարգանար Հայաստանը՝ կսած գյուղատնտեսության ոլորտից վերջացրած մշակույթով, չհաշված կրթական ոլորտը, բանակի վերազինման գործընթացը, դատաիրավական համակարգի, տնտեսական ոլորտի բարեփոխումները: Մենք չգիտենք՝ Հայաստանն ինչ առաջնահերթություններ ունի տնտեսության ոլորտում, մարդիկ ինչի համար պետք է գան Հայաստանում ներդրում անեն, որ ոլորտներում պետք է ներդրում անեն, ինչ գրավչություն կարող է ապահովել Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար, ինչու մարդիկ պետք է գան ապրելու, որն է անվտանգ հասարակություն կամ անվտանգ պետություն կառուցելու այս իշխանության դոկտրինը: Ցավոք սրտի, մենք դա չենք տեսել:

Հնչում են պաթետիկ հայտարարություններ, էմոցիոնալ պոռթկումներ երջանիկ անհատի, երջանիկ քաղաքացու մասին, բայց եթե չկան ռազմավարական ծրագրեր, դրանք մնալու են թղթի վրա: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ շեշտվում էր 5 միլիոնանոց Հայաստանի ուրվականը, բայց մենք այդպես էլ չիմացանք, թե այդ 5 միլիոնանոց Հայաստանին հասնելու համար ինչ քայլեր են արվում, մենք չգիտենք, թե ինչպիսի բանակ ենք կառուցում, չգիտենք, թե խաղաղության հայեցակարգի հիմքում ինչ է դրված, մենք չգիտենք, թե  կրթական համակարգի հիմքում ինչ է դրված, այսօրվա իշխանությունն ինչ քաղաքացի է կրթում, ինչ քաղաքացի է պատրաստում և ինչ քաղաքական ուղերձ է բերում իր վարած քաղաքականությամբ, տասը տարի հետո այս իշխանության կառավարման պայմաններում մենք ինչ իշխանություն ենք ունենալու:

Հանգամանքների բերումով, Սահմանադրության ուժով Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ին ներկայացրել է իր կառավարության  գործունեության մի քանի ծրագիր՝ 2018-ի մայիսին, 2018-ի դեկտեմբերի ընտրություններից հետո և 2021-ի ընտրություններից հետո: Եկեք հիմա այդ ծրագրերը վերլուծենք, տեսնենք, թե այդ ծրագրային դրույթներից որոնք են իրականություն դարձել, որոնք են եղել պոպուլիստական, որոնք ընդհանրապես  հնարավոր չէր իրականություն դարձնել; Մեծ հաշվով, մենք չենք կարող հայտարարել, որ Հայաստանը կոռուպցիայից զերծ երկիր է, որ Հայաստանն իրավական պետություն է, որ ՀՀ-ում գործում է պատժի անխուսափելիության սկզբունքը, Մենք չենք կարող ասել, որ ՀՀ-ում անխափան կերպով գործում է պատասխանատվության ինստիտուտը, չենք կարող ասել, որ դատաիրավական բարեփոխումները բերել են այնպիսի փոփոխությունների, որ հանրության մոտ կա ձևավորված կարծիք, որ հավատի վերականգնում կա դատաիրավական համակարգի նկատմամբ, ճիշտ հակառակը: Եվ հետո պետական կառավարման արդյունավետությունը եթե չի վատացել, դրական առումով էլ ոչ մի բան տեղի չի ունեցել: Սա է խնդիրը»,-ընդգծեց Նորայր Նորիկյանը:

Նա ընդգծեց, որ անցած 4 տարիները կարելի է համարել մեծ հնարավորությունների և մեծ սպասելիքների չիրականացման տարիներ. «Մեծ առումով պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն ամբողջովին ջախջախված է, որ նախկինների մնացորդների առկայությունը պետական կառավարման համակարգում և սխալ կադրային քաղաքականությունը պայմանավորված են փորձառության պակասի, նաև ռազմավարության բացակայության, կադրերի ընտրության հարցում ոչ ճիշտ որոշումների, ինչու չէ, նաև որոշակի կապվածության, որոշակի քաղաքական պայմանավորվածությունների հետ:

Ես գնալով համոզվում եմ, որ, ըստ էության, որոշակի պայմանավորվածություն է եղել, որ որևէ հստակ պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվելու, իսկ ենթարկվողներն էլ ձևական առումով են կրելու պատասխանատվություն: Մեծ հաշվով, ես դա համարում եմ նաև քաղաքական կամքի բացակայություն և իրական բարեփոխումներ չիրականացնելու ցանկության առկայություն: Եթե իսկապես ցանկություն լիներ փոխել հանրային կյանքի որակը, երկրի զարգացումը դնել միջազգային չափանիշներին համապատասխան ռելսերի վրա, ես հույս ունեմ,, որ կունենայինք իսկապես փոփոխված հասարակություն: Ցավոք սրտի, մենք չենք կարող այսօր արձանագրել, որ 4 տարին մենք արդյունավետ ենք օգտագործել: Ճիշտ հակառակը, վերջին 4 տարիները գործող և նախկին իշխանությունների գզվռտոցի ժամանակաշրջան կարելի է համարել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում