Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը քննադատել է Գերմանիային՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված դիրքորոշման համար

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննադատել է Բեռլինի զգուշավոր մոտեցումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։

Գերմանիան «չափազանց անվճռական է ծանր սպառազինության մատակարարման և պատժամիջոցների հարցում», դանիացի քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում գերմանական Handelsblatt թերթը։

«Իհարկե, Գերմանիան մեծապես կախված է ռուսական գազի ներկրումից, բայց ես կարծում եմ, որ դաշնային կառավարության հստակ դիրքորոշումը կփոխեր Ուկրաինայում ողջ դինամիկան։ Մեզ պետք է Գերմանիայի առաջնորդությունը»,- ընդգծել է Ռասմուսենը։

Նա եվրոպացիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել Ռուսաստանից նավթի ու գազի ներկրումը։ «Անշուշտ, էներգետիկ էմբարգոն իր գինը կունենա։ Սակայն տեւական պատերազմի գնի համեմատ այն քիչ կլինի»,- վստահ է քաղաքական գործիչը, ում կարծիքով այսօր ամենամեծ ռիսկը մաշող պատերազմն է։

«Ռուսները չլուծված հակամարտությունների հետ խաղերի փորձագետ են։ Մենք դա տեսնում ենք Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայի Դոնբասում, որտեղ նրանք ներխուժել էին 2014 թվականին։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս հակամարտությունն արագ ավարտելու համար»,- կարծում է քաղաքական գործիչը։

Դա անելու ամենաարդյունավետ միջոցը, նրա խոսքով, «Պուտինի պատերազմական մեքենայի» ֆինանսավորումը դադարեցնելն է։ «Սա հենց այն է, ինչ մենք պետք է անենք, և հենց դրա համար է անհրաժեշտ դադարեցնել նավթի և գազի ներկրումը»,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Դաշինքի նախկին ղեկավարը ողջունել է նաև ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնումը դեպի հյուսիս՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հաշվին։ Նա դա պատմական քայլ է անվանել։ Երկու երկրներն էլ, ըստ Ռասմուսենի, «կբարձրացնեն ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, հատկապես բալթյան ուղղությամբ», հաղորդում է Deutsche Welle-ն։

69-ամյա Ռասմուսենը մեծ քաղաքականություն է մտել 1987 թվականին՝ դառնալով Դանիայի հարկերի, իսկ ավելի ուշ՝ էկոնոմիկայի նախարար։ 1998-ին նա գլխավորել է Լիբերալ կուսակցությունը, որը հաղթանակ է տարել 2001-ի խորհրդարանական ընտրություններում։ 2001-2009 թվականներին գլխավորել է Դանիայի կառավարությունը։ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2009-2014 թվականներին։ 2016-2019 թվականներին եղել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտաքին քաղաքականության հարցերով արտահաստիքային խորհրդականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում