Saturday, 25 03 2023
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս

Այսօր Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է «Skill» մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված «Yerevan Tech Forum 2022»-ը:

Բանախոսների շարքում էր նաև Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես եկավ «Կորպորատիվ կառավարումը մշտապես փոփոխվող միջավայրում» խորագրով ելույթով: Ելույթը նվիրված էր բիզնեսի կառավարմանը՝ ներկայիս առավել անկայուն, անորոշ, բարդ և ռիսկային միջավայրում, բազմապիսի մարտահրավերներին դիմակայելու կարևորությանն ու անհրաժեշտությանը: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Քովիդ-19 համավարակի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում առաջ եկած հիմնական մարտահրավերները: Բացի այդ, նա նաև խոսել է հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայություններ մատուցող ընկերության վերափոխվելու անհրաժեշտության և ընթացքի մասին:

«Քովիդ-19 համավարակը արագացրել է թվային վերափոխման տեմպերը բազմաթիվ տնտեսվարողների համար, այդ թվում նաև՝ Վիվա-ՄՏՍ-ի։

Փոփոխությունները չափազանց կարևոր են. այն ղեկավարներն ու ընկերությունները, որոնք անտեսում անընդհատ փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը, տանուլ են տալիս ձեռնարկության կայուն ու երկարաժամկետ զարգացման հնարավորությունը: Տնտեսվարողները գործում են փոփոխուն և բարդ միջավայրում: Բիզնես միջավայրում առկա ռիսկի գործոնները, համաշխարհային միտումները, աճի հնարավորությունները ժամանակին չտեսնելը, դրանց անտեսումն անխուսափելիորեն հանգեցնոելու է ճգնաժամի», – ասել է ասաց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ելույթի ընթացքում ներկայացնելով միջավայրային ռիսկի գործոններն ու զարգացման առաջնահերթությունները:

«Թվայնացման գործընթացը մենք սկսել ենք տեսլականից՝ անընդհատ փոփոխվող այս բիզնես միջավայրում կիրառելով հստակ ռազմավարություն և գործիքակազմ՝ մեր ծառայություններն ու գործունեությունն ավելի ճկուն ու արդյունավետ դարձնելու համար: Մենք ունեինք հստակ տեսլական, այն է՝ հեռահաղորդակցության ավանդական ծառայություններ մատուցելուն զուգահեռ, վերափոխվել թվային ընկերության, որը կառաջարկի թվային բազմապիսի ծառայություններ», – հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«Մայիսի 21-ին կայացել է առաջին Yerevan Tech Forum-ը, որի ստեղծման գաղափարով էլ ցանկանում եմ կիսվել։ Բոլորին հայտնի փետրվարյան իրադարձություններից հետո տեխնոլոգիական ոլորտի կյանքը լրջորեն փոխվեց, մեր երկրում` ևս։ Հայաստանը դարձավ ռելոկացիայի մեջ գտնվող բազմաթիվ բիզնես կառուցվածքների, ինչպես նաև մի շարք ՏՏ, կրեատիվ, մարքեթինգային ոլորտի մասնագետների, ֆրիլանսերների և տեխնոլոգիական ոլորտի հարակից բիզնեսների կենտրոններից մեկը։ Հայաստան ժամանեցին մեծաթիվ ընկերություններ, այդ թվում՝ համաշխարհային անուն ունեցող», – ասել է «Skill Event Marketing Company»-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

«Բնականաբար այս ամենը անդրադարձավ նաև մեր տեղական ՏՏ ոլորտի վրա, քանի որ առաջացան շատ հարցեր, որոնցից հիմականներն են՝ այս գործընթացների ազդեցությունը տեղական աշխատաշուկայի, ստարտափ էկոհամակարգի և ներդրումների վրա։ Հնարավորությունների կողքին այս գործընթացները իրենց մեջ կրում են մեծաթիվ մարտահրավերներ։ Վերոնշյալ իրադարձություններն ու գործընթացներն էլ հիմք հանդիսացան Yerevan Tech Forum-ի ձևավորման համար, որը կդառնա ամենամյա միջոցառում», հավելել է Ուսնունցը։

«Yerevan Tech Forum 2022»-ի հիմնական թեմաները՝ ներկայացված տարբեր բանախոսների և ոլորտի ներկայացուցիչների կողմից, ընդգծում էին տեխնոլոգիաների, թիմային կառավարման, մատակարարման շուկայի, մարքեթինգի, տեղեկատվական անվտանգության և բիզնեսի փոխակերպման վերջին զարգացումներն ու փոփոխությունները: Ֆորումին մասնակցում էր ավելի քան 25 բանախոս և 1000 մասնակից։

Skill Event Marketing Company-ն օգնում է ընկերություններին և բրենդերին լուծել տարատեսակ բիզնես խնդիրներ՝ կիրառելով միջոցառումների կազմակերպման և առաջխաղացման տեխնոլոգիաները։ 2017 թվականից սկսած #skillteam-ն իրականացրել է 400-ից ավելի տարբեր ձևաչափերի փոքր ու մեծ միջոցառումներ, որոնց շրջանակներում հնարավորություն է ունեցել ծանոթանալ 50.000-ից ավելի մասնակիցների հետ աշխարհի շուրջ 10 երկրներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում