Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Գիտուժ, որը պիտի վերածվի զինուժի

Պետությունը վախենու՞մ է գիտության ոլորտը զարգացնել։ Կասկածելի է։ Իսկ գուցե պետությունը չի՞ կարողանում գիտության հետ աշխատել, որովհետև գիտությունն ավելի խելացի է, քան պետությունը։ Պետությունը հիմա կարիք ունի արագ տեմպերով ինստիտուտներ աճեցնել՝ գիտությանը հավասարվելու, գիտության հասկանալու և գիտուժը գնահատելու համար։ Ինչո՞ւ սա տեղի չի ունենում, որովհետև պետությունը դեռևս չի ձևավորել իր պահանջները գիտության ոլորտի նկատմամբ․ ինժեներները կլինի, զինեգործները, թե ֆիզիկները, չգիտեն, թե պետությանն ինչ է պետք ու երկարաժամկետ հեռանկարում պետությունն ինչ նպատակներ է հետապնդում։ Եթե օրինակ՝ պետությունը հայտարարեր, որ 2050 թվականին ՀՀ ազգային բանակին ասենք՝ անհրաժեշտ են հետախուզական 100 հազար, հարվածային՝ 200 հազար դրոններ, որոնց միջին քաշը կլինի ոչ ավել, քան 30 գրամ․․․ պայմանական, ապա գիտական հանրույթը կունենար ուղենիշ՝ հասկանալով, թե ինչ պահանջմունքներ ունի Հայաստանը մոտակա 30 տարում։ Սա տեղի չի ունենում։ Տեղի չի ունենում նաև ռեսուրսների գնահատում, ենթաոլորտների մարտավարական ու ռազմավարական խնդիրների հստակեցում, ոլորտում բացակայում է վստահությունը պետության ու գիտական հանրույթի միջև, քանի որ գիտությունը փորձարկումների ու փորձերի տիրույթ է, մինչդեռ պետությունը, կարծես, միշտ ուզում է պատրաստի ապրանք։ Ասենք՝ վճարեմ ձեզ 1000 դրամ, տվեք ինձ երեք կիլոգրամ լոլիկ։ Մինչդեռ նման սխեման անգործունակ է գիտատեխնիկական զարգացում ապահովելու համար։

Հենց այս պատճառով է, որ բազմաթիվ գիտնականներ պազարպես հեռանում են Հայաստանից, գիտուժը ծերանում է, իսկ նոր սերունդ՝ չի ձևավորվում։

Առաջադեմ երկրներում գիտական կենտրոններին կարող են տրամադրվել միլիոնավոր դոլարներ՝ զուտ փորձարկումների համար։ Եվ, հավանական է, որ 1000 փորձարկումից միայն մեկը հաջողություն կունենա, բայց այդ հաջողությունը հազարապատիկ կգերազանցի այն սպասումները, որոնք ուներ պատվիրատուն՝ ասել է, թե պետությունը։

Պետությունը պետք է ունենա գիտատեխնիկական ոլորտի զարգացման ստաբիլ բյուջե, երկարաժամկետ պարտավորություններ գիտոլորտի ու գիտական հանրույթի նկատմամբ։ Այդ հանձնառությունը պետք է ամրագրվի օրենքով ու ամենամյա աճ ունենա, ոչ թե անկում, ինչպես դա եղավ այս տարի, երբ փորձարկումների համար նախատեսված բյուջեն կրճատվեց 50 տոկոսից ավելիով։ Գիտական ոլորտին տրամադրվող ծախսերը պիտի հասցվեն ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսին, այն է՝ առնվազն 130 միլիոն դոլարի։

Մինչդեռ 2022-ի համար ոլորտի կարիքների համար նախատեսված էր 5 միլիարդ դրամ գումար՝ այն է, քիչ ավել քան 10 միլիոն դոլարը։ Եվ անգամ այս կարճաժամկետ հաջողությունից հետո բյուջեն կրկին կրճատվեց։ Ապա ինչպես են հայ գիտնականները ցանկանալու մնալ Հայաստանում, իսկ սփյուռքում կենսագործող ու արարող մեր հայրենակիցները՝ ցանկանալու դառնալ Հայրենիք։

Սրան զուգահեռ, ի դեպ ՀՀ կառավարությունը նոր օրինագծով հանել է գիտության ֆինանսավորման նվազագույն շեմը՝ այսպիսով ֆինանսավորումը վերածելով լողացող թվի։ Այս տարի այն կարող է կազմել 10 միլիոն, իսկ հաջորդ տարի՝ 1 միլիոն դոլար, հետևապես, գիտական հանրույթում չկա վստահություն, որ պետական համակարգն ունի հեռանկարային ու երկարաժամկետ համագործակցության ցանկություն կամ նպատակ, իսկ մասնագետին ստաբիլություն է անհրաժեշտ։ Գիտնականը չի կարող հույսով ապրել։ Գիտնականը պիտի լինի ՀՀ ամենաապահովված քաղաքացին՝ բոլոր հնարավոր ու անհնարին արտոնություններով, միայն այս դեպքում ոլորտը կդառնա գրավիչ նոր սերնդի համար, քանի որ կդառնա նաև մոդայիկ, թրենդային ու պահանջված։ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գնում է այդ ճանապարհով, բոլորը ուզում են դառնալ տեստավորողեր, UI/UX մասնագետներ, առհասարակ՝ ծրագրավորողներ, որովհետ, ինչպես կասեին դասականները՝ «մեջը փող կա»։

Բայց ամենից զատ, չի կարող Վիկտոր Համբարձումյան, Գրիգոր Գուրզադյան, Ալիխանյան եղբայրներ, Ռեյմոնդ Դամադյան, Ջիակոմո Չամիչյան հայեր տված ժողովուրդը կորչել տգիտության անդունդում։ Գիտությունը միակ ու անփոխարինելի ուժն է, որը մեզ համար՝ գուցե անգամ առավել կարևոր է, քան Զինուժը, որովհետև հենց գիտուժի հաշվին է զինուժը զորեղ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում