«Ի գործ» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ մանսագետներին հնարավորություն է տրվում 1 տարի ժամկետով աշխատել պետական գերատեսչություններում: Շուտով մեկնարկելու է ծրագրի երրորդ փուլը, աշխարհագրությունը ընդլայնվում է, ծրագրին միացել են տարբեր երկրներից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «իԳործ» ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյանի և «իԳործ» 2021-ի մասնակից Մարիամ Մնացականյանի հետ, ով ժամանել է ՌԴ-ից և աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում: