ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, թե ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ հնարավորություն ունեն նահանջելու, որ սա նրան վերջին շանսն է՝ ուղղվելու, հասկանալու և լինելու ժողովրդի կողքին, նշեց, որ բացառում է, թե որևէ մեկը նման որոշում կայացնի.
«Ոչ, ես բացառում եմ, որ որևէ մեկը միանամ, միանան, որ ինչ անեն։ Մենք մեր առօրյայով շարժվում ենք առաջ, շարունակում ենք մեր հանդիպումները, օրենսդրական նախաձեռնությունները։
Բադալյանը բացառում է արտահերթ գործընթացներ։ Նրա խոսքով՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար իշխանությունն արել է ընտրություններ, ստացել է բացարձակ մեծամասնության քվեն և ունի պարտավորություններ, որոնք կատարում է։
Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե կանխել են երկրորդ կապիտուլյացիան իրենց գործողություններով՝ պատգամավորը նշեց, որ սա իրեն հիշեցնում է մեր հեքիաթներից մեկը, երբ հայտարարվում է՝ այսօր ես հրամայում եմ, որ արևը ծագի առավոտյան և մայր մտնի գիշերը։