Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Հայաստանում գնաճը ներմուծված է, հետևաբար Կենտրոնական բանկը ոչինչ չի կարող անել

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ ավելի հավանական է, որ գնաճը կսանձվի միայն հաջորդ տարվա կեսին։ Դա չի նշանակում, որ թանկացում չի լինի, պարզապես ակնկալվում է, որ այն կլինի ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր։ Հայաստանում այս տարվա 4 ամիսներին, նախորդ տարվա չորս ամիսների նկատմամբ, այսինքն՝ 1 տարվա կտրվածքով, գնաճը կազմել է 6,5-8,4 տոկոս, մինչդեռ ընդունելի մակարդակը 4 տոկոսն է՝ ±1,5 տոկոս միջակայքով։

Նշվում է, որ գնաճի ընդունելի մակարդակի դեպքում նախադրյալներ կան տնտեսության զարգացման համար։ Երբ գնաճը դրանից ցածր է, տնտեսությունը կանգնում է, եթե դրանից բարձր է, ինչպես հիմա, ապա տնտեսությունն աճում է, բայց մարդիկ աղքատանում են։

Հատկանշական է, որ պարենային ոլորտում գնաճն ավելի բարձր է, քան միջին գնաճն է:

Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում առկա գնաճը ներմուծված է, հետևաբար Կենտրոնական բանկը ոչինչ չի կարող անել. «Քանի որ ներմուծված գնաճ է, իրենք ոչ մի բան էլ չպետք է անեն, դա իրենց դրամավարկային քաղաքականությունից չէ: Հիմա գնաճային փուլ է, պետք է անցնի, առանձնապես պետք չէ իջեցնել գնաճը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ ազդեցություն կթողնի ռուս-ուկրաինական պատերազմը ՀՀ տնտեսության վրա, արդյոք Հայաստանը էապես չի տուժի՝ հաշվի առնելով սերտ կապվածությունը ՌԴ տնտեսության հետ, Արմեն Եղիազարյանն ասաց. «Հայաստանն ինչո՞ւ պետք է տնտեսական առումով տուժի, Հայաստանն ընդհանրապես չի տուժում: Շատ դժվար է ասել, թե այդ պատերազմն ինչ ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա: Այն մարդը, ով ասում է, որ Հայաստանը էապես տուժում է, մեծ կարծիք ունի իր մասին»:
Նույն խնդրին անդրադարձավ նաև տնտեսագետ Արմեն Քթոյանը, ով անդրադարձավ գնաճը զսպելու խնդրին. «Եթե դրսից փող է գալիս և փող շատ կա, նշանակում է տնտեսական ակտիվություն կա, իսկ տնտեսական ակտիվությունը գնաճը խթանող պրոցես է:

Ինչու չի հաջողվում զսպել գնաճը. սկսենք նրանից, որ աշխարհը հետհամավարակային շրջանից սկսած գտնվում է բարձր գնաճային ֆոնի մեջ տարբեր պատճառներով պայմանավորված: Տարբեր ապրանքախմբերի մասով կիրառելի է աննախադեպ ածականը: Այսինքն մենք սննդամթերքի մասով ունենք աննախադեպ գնաճ, համենայնդեպս վերջին 15-20 տարվա կտրվածքով: Այլ ապրանքների մասով ևս կարող ենք ասել, լոգիստիկ ծախսերի մասով աննախադեպ ավելացում ունենք: Սրանք բոլորը գների աճին նպաստող գործոններ են: Համավարակի հետևանքներին գումարվում են նաև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված խնդիրները: Ռուսաստանն ու Ուկրաինան առանձին ապրանքախմբերի մասով համաշխարհային շուկայում զգալի մասնաբաժին ունեն, և այդ երկրներում անկայունությունը, սահմանափակումները, խնդիրները, որոնց մասին բոլորս գիտենք, դրանք չեն կարող այդ շուկաների վրա չանդրադառնալ, ինչն էլ գների վրա ազդեցություն է թողնում:

Մենք աշխարհի մասշտաբով ունենք գնաճային լուրջ ֆոն, ԱՄՆ-ում, Եվրոպայում գները բարձր մակարդակի վրա են, ինչը տարբերվում է համավարակից առաջ այդ երկրներում արձանագրված միտումներից: Եթե զարգացած երկրների համար գնաճի բնականոն միջին մակարդակը տարիներ շարունակ ամենաշատը 2 տոկոս էր, հիմա դրա մասին իրենք կարող են միայն երազել: Սրանք ընդհանուր միտումներ են»:

Արմեն Քթոյանը նկատեց, որ գնաճը զսպելն իր գինն ունի. «Գնաճը և տնտեսական ակտիվությունը հակոտնյա մեծություններ են, տնտեսական ակտիվությունը բերում է գնաճային ֆոնի լարման, մյուս կողմից էլ գնաճը զսպելու համար դու պետք է զսպես տնտեսական ակտիվությունը: Որքանո՞վ է նպատակահարմար գնաճը բերել հասցնել 4 տոկոսի և դրա համար վճարել տնտեսական ակտիվության այնպիսի զսպմամբ, որը մեզ համար ընդունելի չի լինի, հատկապես եթե հաշվի ենք առնում մեր այն լրջագույն խնդիրները, որոնք ունենք տնտեսական ու սոցիալական ոլորտներում, հետպատերազմյան վերականգնման անհրաժեշտությունը և այլն: Այսինքն մենք պետք է հաշվի առնենք, որ այստեղ փոխզիջման խնդիր կան. Ինչքա՞ն ենք մենք պատրաստ տնտեսական ակտիվությունը զսպել գնաճը նվազեցնելու համար: Ի՞նչ գին ենք պատրաստ վճարել: Հետևաբար պետք չի ակնկալել, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան չի անում գնաճը զսպելու համար: Կա գնաճի մակարդակ, որը չես կարող անմիջապես բերել նախկինում եղած մակարդակին, դա նպատակահարմար չի:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում