Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Սյունիքի միջանցքի խնդիրը մեծացրել է Իրանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը

 Տիկին Բեգիջանյան, ՀՀ Տարածքային արգացման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրանում Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի հետ քննարկել է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր  պայմանագիրը։ Ինչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ այս գործընթացից:

Հաջողություն գրանցելու համար երկու կողմերն էլ պետք է հետեւողական լինեն: Իրանը միշտ շահագրգիռ է իր գազն արտահանելու հարցում: Սա արդեն տնտեսական հարց է: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ մենք Իրանի հետ քաղաքական որեւէ խնդիր չունենք, ընդհակառակը, անընդհատ Իրանն է մեր շահերը պաշտպանում՝ ասելով, որ դեմ է սահմանների փոփոխությանը, անգամ եթե մենք լռում ենք: Հետեւաբար, այստեղ արդեն ամեն ինչ կախված է  կողմերից, եթե ցանկություն լինի, այդ ծրագիրն իրականություն կդառնա: Կրկնեմ, Իրանը շահագրգիռ է, որ իր գազն արտահանի, այն դեպքում, երբ իր գազի պաշարներով Իրանը երկրորդ տեղում է: Իրանից գազի արտահանումն անհամեմատ չնչին է իր պաշարների համեմատ: Այն ժամանակ, երբ Ռուսաստանի պահանջով հայ-իրանական գազամուղի տրամագիծը փոքրացավ, Իրանը հաշվի առավ այդ ամենը, բայց հիմա նման բաներ չկան: Եթե եւ Հայաստանը, եւ Իրանը շահագրգիռ լինեն, ամեն բան կիրականացնեն: Մինչեւ հիմա ամեն կողմն ունեցել է իր պատճառները, որ փաստաթղթերը, պայմանագրերը հուշագրերը ստորագրել դրել են մի կողմ ու մոռացել: Ոչ մի կողմը չի հիշեցրել, որ նման փաստաթղթեր կան ստորագրված: Բայց եթե կողմերից մեկը համառություն դրսեւորի, արդյունքն այլ կլինի: Տեսեք, Իրանը թուրքերի հետ գազի պայմանագիր էր կնքել, որը պետք է շահագործման հանձնվեր 2001 թվականից: Հետո Թուրքիան չէր ցանկանում, հետաձգում էր, բայց Իրանը համառեց, պնդեց եւ հասավ իր նպատակին: հայաստանի դեպքում Իրանը նման համառություն չի դրսեւորել: Տեսեք, հայ-իրանական գազի խողովակաշարը շահագործման հանձնվեց 2012-ին, այն դեպքում, երբ թուրք-իրանական խողովակաշարը 1996-ին կնքվել էր եւ 2001-ին արդեն շահագործման հանձնվեց:

Հիմա հենց 2 օր առաջ ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվամիջոցը անդրադարձել էր Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններին, նկարագրել էին, որ դարերով իրար կողքի ապրել են եւ այլն, այսինքն լինելով Իրանի հետ անվստահելի մթնոլորտում, բայց կարողանում են շահագրգռել, խոսել փոխադարձ վստահությունից: Իրենց դա կարեւորում են, որովհետեւ մտածում են այդպիսով Իրանին սիրաշահեն, որպեսզի հետո ինչ ուզում են, Հայաստանի հետ անեն:

Վերջին շրջանում Հայաստանի եւ Իրանի միջեւ ինտենսիվ փոխայցելություններ են տեղի ունենում: Ձեր կարծիքով, ինչո՞վ է սա պայմանմավորված:

Իմ կարծիքով, նախ,  Իրանը ձգտում է Հայաստանի հետ իր հարաբերությունները սերտացնել, որովհետեւ եթե նախկինում Ադրբեջանն ասում էր՝ հայերը մեր տարածքի 20 տոկոսն օկուպացրել են, փորձում էր խոչընդոտել հայ-իրանական հարաբերություններին, հիմա դա չի կարող ասել; Երկրորդը, Իրանի աշխարհաքաղաքական շահն է պահանջում, որ սերտացնեն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, որպեսզի թույլ չտան այդ միջանցք կոչեցյալը կյանքի կոչվի:

Այսինքն Սյունիքի միջանցքի խնդիրը Հայաստանի նկատմամբ Իրանի հետաքրքրությունը մեծացրե՞լ է:

Այո, դրա համար իրենք ուզում են ամեն ինչ անել, որ հանկարծ միջանցքը չլինի: Պարզապես, մենք չենք այդ ամենը լավ հասկանում: Իրանը այս ընթացքում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարել է, որ դա իրենց համար կարմիր գիծ է: Իհարկե, հայտարարվում է, որ դա ճանապարհների ապաշրջափակում է, բայց իրենց մի տեսակ կարծես չեն վստահում այդ հավաստիացումներին, քանի որ իրենք ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին են հետեւում: Իսկ Ադրբեջանում ամեն օր հայտարարում են, որ իրենք այդ միջանցքը կբացեն: Իրենք համադրում են ստացված տեղեկությունները եւ սկսում են մտածել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում