Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Արցախում դրական են գնահատում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունը՝ Արցախի ինքնորոշման իրավունքն ընդգծելու մասով

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, օրերս «Արմենպրեսին» տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի խնդրին նշելով, որ «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը՝ իր ապագան որոշելու հարցում»։  Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ դերակատարումը, Թրեյսին ասել է. «Կարծում եմ՝ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է ու ոչ որոշակի մանրամասների վերհանումը։ Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կողմերը, առաջ շարժվելու ճանապարհին զուգընթաց, այդ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան»։

Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատեց ԱՄՆ դեսպանի հայտարարությունը. «Դրական եմ գնահատում ԱՄՆ նախագահ Լին Թրեյսիի հայտարարությունը, բայց միաժամանակ այնտեղ խոսվեց տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման սկզբունքների մասին: Այսինքն պետք է այդ հայտարարությանն ընդհանուր համատեքստի մեջ նայել: Եթե խոսքը վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքին, իհարկե, դա շատ ողջունելի է, շատ դրական է, որ Թրեյսին խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, բայց նա նաև խոսում է տարածքային ամբողջականության մասին:

Այստեղ պետք է տարանջատել, որ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ առնչություն չունի: Այսինքն նույն միջազգային իրավանորմերի համաձայն ինչպես ԽՍՀՄ-ից առանձնացել է Ադրբեջանը, նույն նորմերի համաձայն առաջացել է նաև Արցախի Հանրապետությունը, որն իր ինքնորոշման իրավունքն է իրացրել հանրաքվեով: Դեռ այն ժամանակ ԽՍՀՄ օրենսդրությունը թույլ էր տալիս բոլոր միավորներին, այդ թվում ինքնավար մարզերին, ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախ պետություն ստեղծել: Բայց սրա մասին հիմա չի խոսվում, խոսվում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»:

Արթուր Հարությունյանը նկատեց, որ ԱՄՆ դեսպանը խոսել է նաև ուժի չկիրառման մասին, մինչդեռ Ադրբեջանն արդեն իսկ ուժ կիրառել է և միջազգային հանրության կողմից որևէ արձագանք այդ մասով չի եղել. «Պետք է ամեն ինչ հստակ նշվի, որ մենք էլ կարողանանք մեր գնահատականները տալ: Թրեյսին և  մյուսները պետք է շատ հստակ նշեն, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի հետ որևէ տարածքային ամբողջականության հետ կապ չունի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մինչ օրս որևէ ռուս պաշտոնյա չի խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, ավելին, ՌԴ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Արթուր Հարությունյանն արձագանքեց. «Ռուսաստանի պաշտոնյաները վերջերս Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ որպես օրինակ, հստակ նշեցին, որ Կոսովոն առանձնացել է, առանձին պետություն է դարձել ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում: Այսինքն ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի բարձր իրավական ուժ ունի, քան տարածքային ամբողջականությունը, որի մասին անընդհատ խոսում է Ադրբեջանը: Եթե Կոսովոյի օրինակը վերցնենք, դա հենց նույն օրինակն է, ինչպիսին Արցախն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում