Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչ-ահազանգն ու հոգևոր էլիտայի համար ղողանջող զանգը

Հայ Առաքելական եկեղեցու գերագույն Հոգևոր Խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու արել այդ կապակցությամբ ներքին ու արտաքին հարցերին վերաբերող հայտարարություն: Այստեղ իհարկե ավելորդ չի լինի թերևս նկատել մի դետալ: Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությունը տարածվում է այն օրը, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել էր Հայաստան ժամաանած Լիտվայի նախագահին, որը մինչ Երևան ժամանելը, եղել էր Բաքվում: Ընդ որում, թերևս անկասկած է, որ Լիտվայի նախագահի ռեգիոնալ այցի առանցքային օրակարգային հարցերից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է: Այդ առնչությամբ ինչ են խոսել Ամենայն Հայոց Հովվապետն ու Լիտվայի նախագահը, մանրամասներ հայտնի չեն: Դառնալով Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը, այն իհարկե երևելի չէ, այլ թերևս մեզանում շատ հարթակներով և բազմաթիվ սուբյեկտների անունից տարածվող բարի ցանկությունների  և որոշ իմաստով պաթետիկ հորդորների ամբողջություն, որի ուշադրության արժանի հանգամանքը թերևս այն է, որ դա Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությունն է: Իհարկե կարևոր է, որ ՀԱԵ-ն վերջապես անդրադարձավ Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում կատարվող  անօրինական և բռնի միջադեպերին, դրանք համարելով անթույլատրելի: Իհարկե անդրադարձի ձևակերպումներն այնպիսին էին, որ բավականին ակնառու էին դարձնում հնարավորինս ընդհանրացնելու միտումը, այն դեպքում, երբ օրինակ՝ իրենց հայացքները չկիսող քաղաքացիների, անգամ տարեցների հանդեպ  ընդդիմության համակիրների բռնություններից հետո հանրությունը Հայ Առաքելական եկեղեցուց սպասում էր հենց առավել օպերատիվ և հասցեական, առարկայական գնահատական: Բոլոր դեպքերում,թերևս «լավ է ուշ, քան երբեք»,կամ՝ լավ է «ընդհանրացված, քան ընդհանրապես ոչ մի արձագանք»:

Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարության առանցքային մասն իհարկե վերաբերում է արցախյան հարցի, հայ-ադրբեջանական խնդրի շուրջ ստեղծված  իրադրությանը, հեռանկարներին, Հայաստանի անելիքներին: «Անկախ առկա ճնշումներից և արտաքին սպառնալիքներից, առավել ևս ներհասարակական բևեռացվածության պայմաններում՝ ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսևորվի զիջողականություն ազգի հիմնարար իրավունքների և պատմական արդարության հետապնդման հանձնառության մեջ», ասվում է հայտարարության պարբերություններից մեկում՝ այդօրինակ և այդբովանդակ հորդորների քիչ ավելի երկար շարքում: Իհարկե ԳՀԽ չի սահմանում, թե  որն է հիմնարար իրավունքների և պատմական արդարության շրջանակը, սակայն ենթադրվում է, որ խոսքը տվյալ պարագայում Արցախի կարգավիճակի հարցի մասին է: Մյուս կողմից, ԳՀԽ  իհարկե կուսակցություն չէ, հասարակական-քաղաքական կազմակերպություն չէ և թերևս ավելորդ է ակնկալել այդ հարցերում առավել հանգամանալից և քաղաքականապես տարողունակ ձևակերպումներ: Սակայն, դրանով հանդերձ հարցն այն է, որ հայտարարության ըստ էության արարողա-վարագուրային հանգամանքի հետևում կան թերևս կոնկրետ հարցեր, որոնք վերաբերում են նաև հենց եկեղեցուն, հոգևոր իշխանությանը, որն իր խնդիրներն է փորձում դնել քաղաքական իշխանության առաջ:

Բանն այն է, որ առկա հարցերը ինչպես պատերազմից առաջ, այդպես էլ հետո՝ ներառել են նաև հոգևոր իշխանության դաշտը: Մասնավորապես, պատերազմից առաջ էլ, և հետո էլ՝ տեղի են ունեցել քննարկումներ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների մակարդակով, եռակողմ ձևաչափով՝ ՌԴ Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Պատերազմից հետո այդպիսի հանդիպում եղավ օրինակ 2021 թվականի հոկտեմբերին և հետաքրքիր է, թե ինչ հարցեր են քննարկվել դրանում առարկայորեն, որն է եղել այդ հանդիպման արդյունքը, ի՞նչ է հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ թե պատերազմից առաջ հանդիպումներում, թե 2021 թվականի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը: Իհարկե բոլորովին հեռու եմ նաև այն մտքից, թե Ամենայն հայոց Կաթողիկոսը պետք է կամ կարող է ամբոջապես հանրայնացնել քննարկումները: Տվյալ պարագայում բուն հարցը թերևս այն է, թե արդյո՞ք հռչակագրային հայտարարությունից զատ, Հայ Առաքելական եկեղեցին նույնքան համարժեքորեն պատրաստ է առաջ տանել և սպասարկել առկա իրավիճակում պատասխանատվության և անելիքի իր բաժինը՝ անկասկած իհարկե ոչ թե կառավարությունների ռազմա-քաղաքական, այլ եկեղեցիների, հոգևոր ինստիտուտների պատմա-կրոնա-քաղաքական դաշտում, որտեղ մասնավորապես Արցախի պատմա-մշակութային ժառանգության «տնօրինման» հարցում ռուս-թուրքական համաձայնությունների որոշակի հոգևոր-ինստիտուցիոնալ սխեմաների շուրջ առնվազն տրամադրությունների շոշափման փորձեր տեղի ունեցան դեռևս 2021-ի ամռանը: Եվ անկասկած է, որ դրանք ընդամենը ավելի լայն դիտարկումների և «գծագրումների» ընդամենը մի դրվագ էին: Այդպիսով, անկասկած է, որ ՀԱԵ անելիքը ոչ միայն ԳՀԽ ձևաչափով վերամբարձ հորդորներն ու կոչերն են, այլ թերևս նաև պետական քաղաքականության հետ համարժեք հաղորդակցությունն ու գործերը պատասխանատվության սեփական դաշտում կամ սեփական պատասխանատվության դաշտում, թեկուզ գործնականում առավելագույնս նպաստելու համար այն բարի ցանկությունների և «հոգևորհայրական հորդորների» գործնական սպասարկմանն ու իրականացմանը, որ հղվում են ԳՀԽ հայտարարության տեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում