Wednesday, 07 06 2023
ԱՄՆ վարչակազմի համար հայ-ադրբեջանական բանակցությունները դարձել են պատվի հարց
Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերը հասել են 62-ի, զոհերի թիվն աճել է
Պետք է գրել զինգրքույկներում. Անդրանիկ Քոչարյանը` 44-օրյային ՆԳՆ ծառայողների մասնակցության մասին
13:40
Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո 7 մարդ անհետ կորել է, 1 գյուղ անցել է ջրի տակ
Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան. Արցախի ՄԻՊ
Հարկային բնույթի հանցագործություններն ու մաքսանենգության դեպքերը կքննի Քննչական կոմիտեն
13:30
Գերմանական ThyssenKrupp-ը կարող է Հնդկաստանին վեց սուզանավ մատակարարել
13:20
ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ընդդեմ Ռուսաստանի
13:10
Գերմանիան պատրաստ է սուզանավեր վաճառել Հնդկաստանին
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Շվեդիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը
Նոր հնարավորություն ՓՄՁ-ներին. ՍՊԸ-ները կկարողանան շահույթը բաշխել եռամսյակը մեկ
Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց
Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 27, մարտի 1 կազմակերպել է ՌԴ-ն, բայց արդյո՞ք այսօր այդ ռեսուրսն առկա է
12:40
Կախովկայի ՀԷԿ-ի պատնեշի ոչնչացումը բարելավել է ռուսական զորքերի դիրքերը
Հայաստանն ու Չինաստանը կխորացնեն համագործակցությունը առողջապահության ոլորտում
Հիմա տուգանելո՞ւ եք մուգ ապակիների համար, թե՞ ոչ
Գրքի կազմի մեջ թմրանյութ են լցրել և փորձել արտահանել Հայաստանից
4 տարի անցել է, եթե կարևոր էր Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչու՞ եք հիմա բերել
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
12:10
Նավթի գները նվազել են. 06-06-23
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բաքուն հրաժարվում է ու կոշտացնում, ի՞նչ է ասում Վաշինգտոնը
Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների փոխանակման պայմանագիրը
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար
Հեղուկ գազի գինը – Հունիս 7, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 7, 2023

ԱՄՆ դեսպանը բացել է փակագծերը. իրավիճակը խրթին է

«Կարծում եմ՝ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է և ոչ որոշակի արդեն մանրամասների վերհանումը։ Կարծում եմ՝ դա արդեն ԼՂ ժողովուրդը և մյուս կողմերը՝ առաջ շարժվելուն զուգընթաց, այդ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան», այսօր Երևանում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, շարունակելով «Արմենպրես» գործակալությանը իր հարցազրույցում ասվածը: Իսկ նա ասել էր, որ ԱՄՆ ճանաչում է իր ապագան որոշելու հարցում ԼՂ բնակչության դերը: Այդ հայտարարությունը տալիս է իհարկե բազմիմաստ ընկալումների առիթ, առավել ևս, որ նույն հարցազրույցում ԱՄՆ դեսպան Թրեյսին խոսում է նաև այն մասին, որ չի կարող գործել միայն ինքնորոշման սկզբունքը և չպետք է դուրս թողնել տարածքային ամբողջության հարցը: Այլ կերպ ասած, դեսպան Թրեյսին գործնականում ասում է այն, ինչի մասին իր հայտնի ելույթում բարձրաձայնեց ու ակնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ինչը՝ ի դեպ, արժանացավ նաև ԱՄՆ վարչակազմի ողջույնին:

Խոսքը վերաբերում է կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին միջազգային հանրության ակնկալիքին, ինչն իրականանալու պարագայում, ըստ Փաշինյանի, «միջազգային հանրությունը Հայաստանին խոստանում է աջակցություն»: Ըստ էության, եթե շատ ավելի պարզ ներկայացնենք ստացվող տպավորությունը, ապա խոսքը «Ադրբեջանի կազմում ինքնորոշման և որևէ կարգավիճակի» մասին է և դեսպան Թրեյսին թերևս խոսում է հենց այդ տրամաբանությամբ: Սա էլ բնականաբար Հայաստանում արժանանում է որոշակի քննադատության, և դա էլ իր հերթին հատկապես փորձում է օգտագործել խորհրդարանական ընդդիմությունը, անգամ իր ամերիկյան կառույցների, մասնավորապես Հայ դատի գրասենյակի միջոցով ԱՄՆ նախագահին հորդորելով փոխել Հայաստանում ԱՄՆ դեսպանին: Ընդ որում ուշագրավ է, որ, կոչ են անում ոչ թե ԱՄՆ քաղաքականությունը փոխել՝ որի ընդամենը արտահայտողն է որևէ դեսպան, այլ փոխել դեսպանին: Սա ինքնին վկայում է, որ հարցին ընդդիմությունը մոտենում է ոչ թե առարկայական դիրքորոշման պատասխանատվության, այլ ընդամենը քաղաքական կոնյուկտուրայի և ներքաղաքական նկատառումների համար խաղարկելու տրամաբանության դիրքից:

Վերադառնալով ԱՄՆ դիրքորոշմանը, անհրաժեշտ է թերևս անել որոշակի արձանագրումներ: Մասնավորապես, դեսպան Թրեյսին կարծես թե խոսում է հետևյալ «բանաձևի» մասին. ներկայումս ամրագրել, որ կա կարգավիճակի հարց, այն բաց է և պետք է քննարկվի, բայց հենց այդ ամրագրումը իրատեսական դարձնելու և Ադրբեջանին դրա դաշտ բերելու համար խուսափել մանրամասնություններից, ինչը թերևս նշանակում է՝ կարգավիճակի բարձր նշաձողը պնդելուց: Այստեղ իհարկե հայկական կողմի համար կա թե հնարավորություն, թե ռիսկ:

Մասնավորապես, հնարավորությունն այն է, որ այդ կերպ Բաքուն կարող է ճանաչել, որ կա կարգավիճակի հարց, իսկ ռիսկն այն է, որ գնալով այդ բանաձևով, Հայաստանը կարող է կանգնել փաստի առաջ, երբ Բաքուն կարող է այսպես ասած խաղալ դեխի ներքև իջեցնելու հարցում, իսկ այա դեպի վերև հակախաղ Երևանը կարող է և չունենալ: Ահա այդ իրավիճակն է թերևս, որ Հայաստանի համար ստեղծում է բավականին բարդ ու երկակի վիճակ: Մի կողմից ցանկալի չէ կորցնել Նահանգների հետ աշխատանքի թելը և այն զարգացնելու հնարավորությունը՝ մասնավորապես հենց արցախյան, հայ-ադրբեջանական խնդրում, այդ կերպ մնալով առավելապես ռուս-թուրքական հարաբերությունից կախվածության շրջանակում, մյուս կողմից սակայն չկա որևէ երաշխիք, որ Հայաստանը մենակ չի մնա նաաև ամերիկյան բանաձևի որևէ հանգրվանում, ըստ էության դարձյալ մնալով ռուս-թուրքական ձևաչափի դեմ, բայց արդեն էլ ավելի թույլ քաղաքական, իրավա-քաղաքական հիմքերով: Հատկապես, որ ԱՄՆ նախաձեռնությունը կամ մոտեցումը բախվում է ռուսական «բանաձևին», իսկ Ադրբեջանն այդ առումով ունի երկու կողմի հետ աշխատանքում առավել ճկուն լինելու ռեսուրսային առավելություն: Հայաստանի համար կարևոր է դառնում մի կողմից ժամանակ շահելը, մյուս կողից այդ ժամանակը արցախյան հարցում լրջմիտ և կոմպետենտ դիվանագիտա-քաղաքական «կոնսոլցիում» նախաձեռնելու համար օգտագործելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում