Monday, 29 05 2023
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը, որը մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը և ժայռոտ բնապատկերները, ինչպես նաև երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը և այդ ամենի հասանելիությունը այցելուների համար:

Բրենդի նոր կարգախոսը՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») և հարուստ տեսողական ինքնությունը ընդգծում են Հայաստանի տարբերվող բնավորությունը։

«Ցանկացած բրենդի համար, հատկապես զբոսաշրջային, շատ կարևոր է ունենալ հստակ դիրքավորում, որն արտացոլում է իր յուրահատուկ արժեքային առաջարկը: Մենք ցանկանում էինք ստանալ թարմ և դինամիկ բրենդ, որը կգրավի միջազգային լսարանը, և ԱՀԱ կոլեկտիվը հենց դա է ստեղծել»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստանն ունի ուշագրավ զբոսաշրջային ներուժ՝ իր եզակի, բայց հիմնականում անհայտ և չուսումնասիրված մշակութային և բնական ռեսուրսներով, ինչպես նաև խոհանոցային և արկածային փորձառություններով: Ծրագրի նպատակն էր սահմանել և ստեղծել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության բրենդավորումը, և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային թիրախային շուկաներում»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը:

Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը ստեղծվել է երևանյան ԱՀԱ կոլեկտիվ ստեղծարար ստուդիայի կողմից` ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որին աջակցում է Եվրոպական միությունը և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։

Բրենդը ներառում է «Հայաստանի ԴՆԹ»-ն` ընդգրկելով ինչպես այցելուների, այնպես էլ տեղացիների իրական պատկերացումներն ու փորձառությունները: Հայաստանը առանձնահատուկ կերպով ընկալվում է որպես ձգող ու առատաձեռն երկիր: Երկիր, որը պատմական ու մշակութային թաքնված գոհար է, երկիր, որն առաջարկում է անսահման ջերմություն ու հյուրընկալություն, որն առաջացնում է զարմանալի հույզեր և հարազատության անկեղծ զգացում:

«Մեր նախագծի գլխավոր նպատակներից մեկն է ապահովել զբոսաշրջության ոլորտի երկարաժամկետ զարգացումը և այս առումով մենք շատ ուրախ ենք, որ աջակցում ենք ոչ միայն Հայաստանի մասնավոր ոլորտին, այլև ինստիտուցիոնալ մակարդակում: Ես շնորհավորում եմ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեին երկրի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծման կապակցությամբ և անհամբեր սպասում եմ, թե երբ այն կօգտագործվի աշխարհի տարբեր ծայրերում՝ զանազան ցուցահանդեսների և միջոցառումների ժամանակ», – ասաց ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն։

Միջոցառման ավարտին ներկայացվեց բրենդի հռչակագրի եզակի անիմացիոն ներկայացումը, որը մշակված է որպես նամակ` Հայաստանի կողմից ուղղված աշխարհին` երկիր այցելելու հրավերով: Հռչակագիրը այցելուին կապում է բրենդի հետ իր հաղորդակցման ոճի և տեսողական տարրերի միջոցով՝ հստակորեն ընդգծելով բրենդի տեսլականը՝ «Հայաստանը դարձնել շարունակական բացահայտում»։

«Նորարարական տուրիզմի և Հայաստանի զբոսաշրջային բրենդը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ` ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԵՄ-ի և ԳԴՀ ՏՀԶՆ-ի տեսակետները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում