Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

ԱՄՆ-ի հետ հուշագիր ստորագրելը առաջին քայլն է. հիմա երկրորդ քայլը պետք է արվի

Բոլորովին վերջերս Հայաստանը և ԱՄՆ Միջուկային ոլորտում ԱՄՆ-ի հետ քաղաքացիական ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Հուշագիրը հնարավորություն է տալիս խորացնել մեր ռազմավարական համագործակցությունը։ Այն բարելավում է մեր համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում և ամրապնդում է մեր դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները:

«Քաղաքացիական միջուկային էներգիայի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացումը կամրապնդի մեր ռազմավարական երկկողմ հարաբերությունները եւ լայն դրական ազդեցություն կունենա մեր համատեղ աշխատանքի վրա»,- ասված է ԱՄՆ Պետդեպի հաղորդագրության մեջ:

Տեսակետներ են հնչում, որ միջուկային ոլորտում ԱՄՆ-ի հետ քաղաքացիական ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրելուց հետո Հայաստանը հնարավորություն ունի ստանալ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ նոր ատոմակայան կառուցելու համար։

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միջուկային բլոկը իրենից նաև քաղաքականություն է ենթադրում, սա միայն տնտեսության ճյուղ չէ կամ միայն էներգետիկա չէ:

«Դրա համար ինձ հիմա դժվար է ասել, թե ինչպիսի քաղաքականություն կվարվի, ում հետ կհամաձայնեցնենք: Որ այդ հուշագիրը մերոնք ստորագրել են, շատ ճիշտ են արել, որովհետև չպետք է մնալ մեկի հույսին: Ամերիկացիները շուրջ 23 տարի շատ են օգնում Հայաստանին միջուկային ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրների լուծման համար, ինչն անգնահատելի է: Ամեն տարի նրանք գումար են հատկացնում անվտանգության մակարդակի բարձրացման համար: Ես այդ բնագավառի իմ ամերիկացի գործընկերներին շատ եմ հարգում, ինչ սկսում են, մինչև վերջ հասցնում են»,-հավելեց նա:

Պետրոսյանի խոսքով՝ իհարկե, շատ դժվար է ասել, թե ինչ է դրված այս հուշագրի տակ. «Դրա տակ հնարավորություն է, քանի որ եթե ստորագրում ես հուշագիր, դա որևէ պարտավորություն կողմերից որևէ մեկի համար չի ենթադրում, բայց այսպիսի հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: Երկրորդ փուլում բանակցություններ պետք է վարվեն հետագայի համար: Եթե դա չունենանք, չենք կարող որևէ քայլ կատարել»,-ասաց նա:

Պետրոսյանը նշեց, որ նոր ատամոկայանի կառուցումը շատ բարդ խնդիր է, այն շատ մեծ գումարների հետ է կապված. նախ՝ ատոմակայան ունենալուց հետո պետք է ունենաս միջուկային վառելիք, իսկ ո՞ր երկիրը կտա քեզ միջուկային վառելիք:

«Սրա համար կա ուրիշ ռազմավարություն, կան ուրիշ ստրատեգիական խնդիրներ: Սա շատ լուրջ խնդիր է: Բացի այդ, մի շարք այլ խնդիրներ կան սրա հետ կապված, որ չեմ կարող ասել: Այսպիսով, ունենք ստորագրված հուշագիր, առաջին քայլն արվել է, երկրորդ քայլի խնդիրն է: Մեզ պետք է միջին հզորության բլոկ, որը ոչ այնտեղ կա, ոչ էլ այնտեղ»,-ընդգծեց Վարդան Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում