Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի առաջ ԵԽ պատասխանատվության հարցը

ԼՂ-ն միայն տարածք չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրինում ԵԽ նախարարների խորհրդի նիստին:  Պետք է հարգել Արցախի հանրության թե արժանապատվությունը, թե կյանքի իրավունքը, թե մնացյալ բոլոր իրավունքները: Մի բան, ինչը սակայն հենց նույն լսարանին, որի առաջ խոսել է Արարատ Միրզոյանը, թերևս այդքան էլ հետաքրքիր չէ: Եվրոպայի Խորհրդի արտգործնախարարները, ընդհանրապես անդամ երկրների քաղաքական ղեկավարությունները ներկայումս հետաքրքրված են Ուկրաինայով: Նրանք կարող են մեծ դրամա սարքել Ուկրաինայում տեղի ունեցող ամենափոքր բանից անգամ, սակայն որևէ կերպ չանդրադառնալ օրինակ Արցախում օրեր շարունակ գազամատակարարման դադարեցմանը, որ տեղի էր ունեցել Ադրբեջանի շանտաժի հետևանքով՝ ձմռան ցուրտ եղանակին ավելի քան հարյուր հազար մարդ կանգնեցնելով հումանիտար խնդիրների առաջ: Բայց, հումանիզմը համաշխարհային քաղաքականության ընդամենը գործիքներից մեկն է, որ առաջին պլանում է հայտնվում ըստ անհրաժեշտության, և ցավոք սրտի այդ հանգամանքը արդեն վաղուց նորություն չէ: Ըստ այդմ, հասկանալի է նաև, որ անկախ լսարանի «զգայունությունից» և «շահագրգռությունից», պաշտոնական Երևանն անշուշտ պետք է օգտագործի բոլոր հարթակները՝ Արցախի բնակչության արժանապատվության, իրավունքների և անվտանգության համապարփակ հարցը բարձրաձայնելու համար:

Միևնույն ժամանակ, Երևանի ու նաև Ստեփանակերտի ներկայիս գերխնդիրն է նաև դրա հետ մեկտեղ մշակել այն բովանդակությունը, որի շնորհիվ միջազգային ատյանների լսողությունը կլինի ոչ թե առավելապես մեխանիկական, այլ առարկայական: Սա անշուշտ բավականին աշխատատար ու բարդ խնդիր է, որովհետև ի վերջո խոսքը ամբիոնների մասին է, որտեղ գտնվող սուբյեկտները ունեն տասնամյակներով մշակված ու ձևավորված ռազմավարություն, հետաքրքրություններ, շահեր, որոնք փոխելը մեղմ ասած հեշտ չէ: Սակայն, չկա նաև այլ տարբերակ, որովհետև այստեղ խնդիրը ամենևին միայն արցախյան հարցը կամ հայ-ադրբեջանական հակամարտությունը չէ: Դրանում գործնականում արտացոլված է Հայաստանի ռեգիոնալ ու միջազգային դերակատարության և տեղի խորքային, ռազմավարական հարցն ընդհանրապես՝ ուզենք, թե ոչ: Ըստ այդմ, այդ խնդրի լուծումները պետք է հիմնվեն իրավա-քաղաքական մշակումների վրա, թեև այդ առնչությամբ պետք է նկատել նաև, որ Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքը առավելապես զգայական «մշակումների» տիրույթում է, որտեղ գերակշռում է պաթոսը, բայց ոչ փաստարկը: Մ

իևնույն ժամանակ, այստեղ պետք է ձևակերպվի նաև այն ամբիոնների պատասխանատվությունը, որոնք իրենք են որոշակի արժեհամակարգային ուղենիշները սահմանել միջազգային քաղաքականության ու հարաբերությունների մեկնակետ, ու հենց այդ մեկնակետից են կառուցել նաև Հայաստանի ու Կովկասի մյուս երկրների հետ իրենց հարաբերությունը: Դա ժողովրդավարական, իրավական համակեցության ուղենիշներն են, որոնց վերաբերյալ օրինակ մայիսի 20-ին՝ երբ Թուրինում հավաքվել են ԵԽ նախարարները, Երևանում խոսել է ԵՄ ներկայացուցիչը: Ամբողջ հարցն այն է, որ այստեղ գնահատման ենթական ոչ միայն Հայաստանի պատասխանատվությունն է՝ առավել ևս, որ այն էապես ավելի բարձր աստիճանի է դուրս եկել 2018-ից հետո, այլ նաև պատասխանատվությունը Հայաստանի հանդեպ: Իսկ պատասխանատվություն Հայաստանի հանդեպ՝ այդ ուղենիշների առումով, անխուսափելիորեն նշանակում է պատասխանատվություն նաև ժողովրդավարական Հայաստանի կայունության և անվտանգության համար հիմնարար նշանակություն ունեցող և գերզգայուն հարցի՝ Արցախի ու հայ-ադրբեջանական հակամարտության հանդեպ, հենց այն ուղենիշների շրջանակում, որ հռչակվում են քաղաքականության արժեհամակարգային հիմք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում