Զբոսաշրջության ոլորտում խնդիրների մասին է բարձրաձայնում Հայաստանում ներգնա տուրօպերատորների միության նախագահ, տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը. «Համաշխարհային տուրիստական ընկերության տվյալներով, երկու տեսակի հաշվառում է կատարվում, այսինքն՝ երկիր ընդհանուր այցելուները և դրանց թվում՝ իսկական տուրիստները, այսինքն՝ նրանք, ովքեր օգտվում են տուրփաթեթից. տրանսֆերտներ, հյուրանոցներ, սնունդ և էքսկուրսիոն ծառայություն, դա տուրիստական լեզվով կոչվում է պլանավորված կամ կազմակերպված տուրիզմ: Լավ է նրանով, որ նախապես գիտես, թե քո երկիր որքան տուրիստ է այցելելու. գումարը այստեղից է գալիս: Մենք խնդիր ունենք նաև շրջաններում, որտեղ մեր հիմանական տուրիստական ռեսուրսներն են. այնտեղ չկան տուրիստական ծառայություններ, պետք է դրա մասին մտածել: Մենք պետք է զարգացնենք նաև ներքին տուրիզմը»: