Friday, 29 03 2024
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Փաշինյանը մեկնում է Բրյուսել. երկու կարևոր գիծ

Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել, որտեղ տեղի կունենա ԵԽ նախագահՇարլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը, որը Միշելի միջնորդությամբ արդեն երրորդն է: Առաջինն ինչպես հայտնի է տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում, երկրորդը՝ ապրիլի 6-ին՝ դարձյալ Բրյուսելում, և ահա մայիսի 22-ին կամ 23-ին կլինի երրորդ հանդիպումը Բրյուսելում: Պետք է նկատել, և կարևոր է նկատել, որ առաջին և երկրորդ ու երրորդ հանդիպումների «միջով» անցնում է մի կարևորագույն աշխարհաքաղաքական «գիծ»՝ ուկրաինական պատերազմը: Եթե դեկտեմբերի 15-ի  հանդիպմանը Ուկրաինայի շուրջ իրավիճակը նոր միայն հասունանում էր բավականին մտահոգիչ տոներով և գտնվում մկանների ցուցադրության փուլում, ապա Փաշինյան-Միշել-Ալիև արդեն երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Ուկրաինայի տարածքում փաստացի Արևմուտք-Ռուսաստան պատերազմի պայմաններում: Եվ այդ ռեժիմում է լինելու նաև երրորդ բրյուելյան հանդիպումը: Ահա այդ հանգամանքը բավականին սուր կերպով դնում է հարցը, թե արդյո՞ք ուկրաինական պատերազմի «ջրբաժանից» հետո Միշելի միջնորդական ջանքը չի դիտարկվում հենց Արևմուտք-Ռուսաստանի պատերազմի համատեքստում:

Բանն այն է, որ հռետորաբանության մակարդակում կան թե Մոսկվայի դժգոհության նշաններ, և թե իհարկե ելակետեր, որոնք թույլ են տալիս դիտարկել որոշակի գործակցվածության կամ համադրվածության անխուսափելիությունը, քանի որ կողմերը նվազագույնը կարող են խանգարել միմյանց որևէ արդյունքի հասնելու հարցում: Միևնույն ժամանակ, ինքնին հարց է և այն, թե՝ իսկ արդյո՞ք միջնորդական դիրքային պայքարի կողմերը ունեն որևէ արդյունքի ցանկություն, թե՞ նրանց խնդիրը գործընթացում առավել ամուր և ուժեղ դիրքն է և այդ դիրքը միմյանց դեմ օգտագործելը: Այս հարցերը չունեն որևէ միարժեք պատասխան, կամ թերևս լուրջ չի լինի դրանք միարժեք  որեևէ պատասխանի արժանացնելը, եթե այդ պատասխանը հիմնված չէ Մոսկվայի, Վաշինգտոնի, փարիզի կամ Բրյուսելի առաջին ձեռքից ստացված համապարփակ տեղեկատվության վրա: Այդպիսի տեղեկատվության ինչ ծավալ ու պաշար ունի Հայաստանի վարչապետը, որ մեկնում է Բրյուսել, դժվար է ասել:

Հատկանշական է, որ Բրյուսելից առաջ, չկայացավ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի՝ Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների հավաքի շրջանակում ազդարարած՝ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանդիպումը փոխվարչապետների մակարդակով, ինչպես նաև երկկողմ հանդիպումը՝ սահմանազատման և սահմանագծման թեմայով: Բաքուն մեղադրում է Երևանին՝ հանդիպումը հետաձգելու համար, Երևանը հայտարարում, որ չի հետաձգել որևէ հանդիպում ու եղել են տեխնիկական պատճառներ: Բրյուսելը լուծելու՞ է դրանք, թե՞ խորացնելու: Միևնույն ժամանակ, թերևս կա ուշադրության արժանի ևս երկու դետալ: Բրյուսելի հանդիպումից գործնականում անմիջապես առաջ ռեգիոնալ այցով Բաքու ու Երևան ժամանեց ՆԱՏՕ և ԵՄ անդամ Լիտվայի նախագահը, ու հատկանշական է, որ նրա երևանյան այցին զուգահեռ հայտարարվեց վարչապետ Փաշինյանի Բրյուսել այցի մասին: Արդյո՞ք այդ հանդիպումը կազմակերպելն էր Լիտվայի նախագահի ռեգիոնալ այցի նպատակը: Մյուս հանգամանքը. եթե Բրյուսելում Միշելի միջնորդությամբ առաջին և երկրորդ հանդիպումների միջև «գծվեց»  ուկրաինական պատերազմը, ապա Բրյուսելում երկրորդ հանդիպման և սպասվելիք երրորդի միջև «քաշված» է Հայաստանում խորհրդարանական ընդդիմության արդեն մեկ ամիս շարունակվող «Դիմադրության» շարժման «գիծը»: Ի դեպ, իր կազմում եղած ուժերի գերակշռող մասով ռուսական շահերի ու հետաքրքրությունների գոտում դիրքավորվող շարժումը հանդիպման առաջարկով դիմել էլ ՆԱՏՕ անդամ Լիտվայի նախագահին, բայց թերևս արժանացել մերժման կամ արձագանքի բացակայության, ինչից հետո էլ գուցե կայացվել էր Լիտվայի նախագահի՝ Հայաստանի նախագահի նստավայրում ընդունելության ընթացքում «Դիմադրության» շարժման ակցիա անելու որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում