Հայաստանում պետք է լուծել ֆինանսների հասանելիության խնդիրը:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Invest in Armenia» ՓԲԸ-ի հիմնադիր և բաժնետեր Հովսեփ Պատվականյանը:
Պատվականյանը նշեց, որ ներդրողները ուզում են մի պլատֆորմ, որտեղ կծանոթանան Հայաստանին․ «Մեր նպատակն է՝ փոխել տնտեսության կառուցվածքը: Հանքարդյունաբերական ընկերություններին մերժել ենք, որովհետև դա չենք համարում Հայաստանի տնտեսության տեսլականը»: Հայաստան եկած ՏՏ ընկերությունները ըստ Պատվականյանի դիտարկում են Հայաստանի մարդկային ռեսուրսը: