Պատմաբան Զոհրաբ Գևորգյանի բնորոշմամբ՝ քաղաքական դաշտում անձնակենտրոն մտածողություն է, որը հակահամակարգային երևույթ է․ «Հասարակությանը տարել են կամուրջային տրամաբանության մեջ, չկողմնորոշվածություն է: Քաղաքական դաշտում ևս չկողմնորոշվածություն է, 30 տարվա մեջ չձևավորվեց իզմերը: Քաղաքական անկանխատեսելիությունից ծնվում են տարբեր խնդիրներ՝ հիասթափությունից մինչև արտագաղթ»:
Անդրադառնալով ԱՄՆ Հայ դատի՝ ԱՄՆ դեսպանին հետ կանչելու վերաբերյալ Բայդենին ուղղված նամակին, պատմաբանը նշեց․ «Ակնհայտ է՝ Հայ դատը չունի ապագայի տեսլական, ինչ-որ բան է կատարվում: Հայ դատը և Սփյուռքի կազմակերպությունները ճգնաժամի մեջ են: Սփյուռքի կազմակերպությունները վերաիմաստավորվելու խնդիր ունեն, եթե ոչ՝ կփակվեն»: