Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երևանը՝ մեծ սպորտի մայրաքաղաք․ Քանի մեդալ ակնկալել հայ բռնցքամարտիկներից

Ժամեր անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կսկսի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Այսօրվանից Երևանը մեծ սպորտի մայրաքաղաք։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի պնդմամբ բացման հանդիսավոր արարողությունը լինելու է տպավորիչ. «Շատ գեղեցիկ բացման արարողություն է լինելու, որից հետո՝ գիշերը, կտեղադրվեն երկու ռինգերն ու մայիսի 23-ից արդեն կմեկնարկեն նախնական մենամարտերը: Դրանք կտևեն մինչև մայիսի 27-ը: Մայիսի 28-ը կլինի ազատ օր, մայիսի 29-ին կկայանան կիսաեզրափակիչները, իսկ 30-ին՝ եզրափակիչները»։ 260 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարին Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բոլոր 13 քաշային կարգերում:

Մեր երիրը կներկայացնեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Եվրոպայի առաջնության շրջանակում նաև ևս մեկ կարևոր իրադարձություն է սպասվում Երևանում: Մայիսի 30-ին մեր երկրում կկայանա EUBC նորընտիր գործկոմի առաջին նիստը: Ֆեդերացիայի նախագահը նաև խոսել է Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի անդամներից ունեցած սպասելիքներից. «Շատ ուրախ եմ տեսնել, որ մեր սպորտաձևն այսպիսի հետաքրքրություն է առաջացրել մեր երկրում: Շատ շուտով մեր հավաքականի տղաները կսկսեն իրենց մենամարտերը: Պետք է ասեմ՝ շատ ուժեղ ու մրցունակ թիմով ենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և շատ մեծ սպասելիքներ ունենք այս թիմից: Չեմ ցանկանա մեդալների մասին կանխատեսումներ անել: Կարող եմ միայն վստահեցնել, որ ոչ մի քաշային կարգում մեր ոչ մի մասնակցի համար վատ չենք զգալու»: Գիլոյանի կանխատեսմամբ՝ երեք ոսկե մեդալը գերազանց արդյունք կհամարվի. «Եվրոպայի մեկ առաջնությունում երկու չեմպիոնից ավելի չենք ունեցել: Այնպես որ, եթե կարողանանք այս անգամ գերազանցել մեր լավագույն արդյունքը, հիանալի կլինի»:

Կազմակերպիչների խոսքով՝ Եվրոպայի առաջնության անցկացման և բարձր արդյունքների ապահովման գործում մեծ է լինելու նաև երկրպագուների դերակատարությունը: «Բոլորին կոչ եմ անում երկրպագել Հայաստանի հավաքականին, և որպեսզի մեր մարզիկները հասկանան, որ տանն են մենամարտում և դրանից թևավորվեն, պետք է՝ տրիբունաներում շատ հանդիսական լինի ու ամեն կերպ փորձի աջակցել: Եկեք նպաստենք այդ հաղթանակների կայացմանը, որ հետո այդ բերկրանքը միասին ապրենք»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս խոսել է մեդալային սպասելիքների մասին. «Առնվազն ակնկալում ենք, որ մեր մարզիկները կապահովեն մեր լավագույն արդյունքի կրկնությունը, ինչը երկու ոսկե մեդալն է: Հուսով եմ՝ կհաջողվի նաև գերազանցել այդ արդյունքը»: Արայիկ Հարությունյանն էլ ավելացրել է՝ Կարապի լճում և Հյուսիսային պողոտայում կլինի ֆան գոտի: Հնարավոր է՝ բռնցքամարտիկները ևս երբեմն լինեն ֆան գոտում, շփվեն երկրպագուների հետ: Երևանում կայանալիք առաջնության տոմսերն արժեն 2000, 5000, 8000 և 10 հազար դրամ: Դրանք հնարավոր է ձեռք բերել ticketon.am կայքից:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում