Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Կոտայքում երթուղային միջոցների թիվը կավելացվի. ի՞նչ բարեփոխումներ են սպասվում մարզային տրանսպորտային համակարգում

Հայաստանի մարզային տրանսպորտային համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում յուրաքանչյուր մարզի միջհամայնքային երթուղիները սպասարկելու է մեկ ընկերություն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ այս փուլում իրականացվում են մարզերում միասնական օպերատորների ընտրության մրցույթներ:

«Մարզերում ներդնում ենք միասնական օպերատորի համակարգ: Ավելի կոնկրետ՝ մարզի բոլոր միջհամայնքային երթուղիները սպասարկում է մեկ ընկերություն: Այս պահի դրությամբ արդեն մրցույթներ են իրականացվել երեք մարզում՝ Կոտայքում, Արարատում, Արմավիրում: Արմավիրում երկու մասով է անցկացվել՝ Վաղարշապատի տարածաշրջան ու Արմավիրի տարածաշրջան»,- ասաց Խաչիկ Սողոմոնյանը:

Ամփոփելով մրցույթների արդյունքները՝ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ Կոտայքի մարզում կա հաղթող ընկերություն՝ «Մուլտի տրանսպորտ», որն արդեն բերել է տրանսպորտային միջոցների մեծ մասը: Կոտայքում նախատեսված էր 150 տրանսպորտային միջոց, 110-ն այս պահին շահագործվում է, 40-ը ճանապարհին է: Վերլուծությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ տրանսպորտային միջոցներ ներգրավելու՝ պայմանավորված ուղևորահոսքի մեծացմամբ: Կոտայքում նոր տրանսպորտային միջոցների ներգրավումից հետո վերանայվել են ուղետոմսի գները: Մի շարք ուղղություններում թանկացում է գրանցվել:

Արարատի մարզում ևս անցկացվել է մրցույթ, որտեղ եղել է հաղթող, սակայն արդյունքները վիճարկվում են, և դատական գործընթաց է սկսվել: Դա ենթադրում է, որ գործընթացը ժամանակավորապես կանգ է առել:

Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում անցկացված մրցույթում կա հաղթող ընկերություն, որը մասնակցել է երկու տարբերակով՝ փաստացի տրասնպորտային միջոցներով և այն պարտավորությամբ, ըստ որի, պետք է բերեն տրանսպորտային նոր միջոցներ: Դրանք արդեն Հայաստանում են, առաջիկայում կարվի գնահատում՝ պարզելու համար, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են սահմանված չափանիշներին:

Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում մրցույթում հաղթող չէր ճանաչվել, այդ պրոցեսը ևս գտնվում է դատական փուլում: Մասնակցող ընկերություններն ունեին խախտումներ, դրա համար հանձնաժողովը որոշել է հաղթող չճանաչել: Ընկերություններն էլ վիճարկել են հանձնաժողովի որոշումը:

Ինչ վերաբերում է մյուս մարզերին, ապա մրցույթների ընթացքը դադարեցվել էր՝ պայմանավորված համայնքների խոշորացմամբ: Անհրաժեշտություն եղավ վերանայել երթուղիները: Այժմ այդ հարցի ուղղությամբ է աշխատանք տարվում, և առաջիկայում Արագածոտնի մարզում ևս կհայտարարվի մրցույթ: Կհաջորդեն Շիրակի, Տավուշի մարզերը:

«Ընթացքում ուսումնասիրում ենք այն խնդիրները, խոչընդոտները, որոնք ազդում են մրցութային գործընթացի վրա, ու փորձում ենք դրանք արագ շտկել, փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում»,- ասաց Խաչիկ Սողոմոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում