Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի բնորոշմամբ անցյալը շարունակվում է այսօր․ «Անցյալը այսօրվա իշխանությունն է, ոչ թե փողոցում հայտնվածները: Իշխանական վարքի մեջ նախկինի խտացված արատներն են»: Հովհաննիսյանը կարծում է, որ 2013-ին պայքարը անարյուն էր և հանգեցրեց 2018-ին․ «Համահայկական ոգու ժայթքում էր, որը սեփականաշնորհվեց»:
Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը զիջումների գնալու ժողովրդի մանդատը չունի․ «Անկախ նրանից հրապարակում 4000 մարդ է, թե 40 հազար, այս ընթացքը պետք է կանխել: Մեզ պետք է հրապարակի տրանսֆորմացիա, պայքարը պետք է դառնա համահայկական»: