Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մարուքյանի հրապարակածը սկզբունքներ չեն, Փաշինյանը Բրյուսելում պետք է այդ հարցի շուրջ հստակեցումներ ներկայացնի և՛ Միշելին, և՛ Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նույն օրը Փաշինյանը առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Փաշինյան -Միշել-Ալիև եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել անցած ամիս՝ ապրիլի 6-ին Բրյուսելում: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները բրյուսելյան հանդիպմանը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով։ Կողմերը հայտարարել էին, որ համաձայնեցրել են հանձնաժողովի կառուցվածքը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե երկկողմ այդ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա այս շաբաթ Մոսկվայում, սակայն, այն տեղի չունեցավ։

Քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ առայժմ դժվար է կանխատեսել, թե ինչ կարելի է սպասել բրյուսելյան հանդիպումից՝ հաշվի առնելով, որ որևէ ընդհանուր պլատֆորմից հանդես գալը դեռ իրողություն չէ․ «Բայց կարող եմ ենթադրել, թե ինչ արդյունք կարող է տալ։ Առաջինը՝ պարզաբանումը, թե իրականում ինչ սկզբունքներ  է առաջարկում Հայաստանը, որպեսզի արդյունավետ, խաղաղ բանակցություններ տեղի ունենան։ Այն «սկզբունքները», որոնք տարածվել էին Հայաստանի իշխանությունների կողմից Էմդոն Մարուքյանի հարցազրույցում՝ սկզբունքներ չեն, դրանք ընդհանուր  տրամադրություններ են արտացոլում, բայց ոչ կոնկրետ սկզբունքներ, որոնց հիման վրա կարելի է լուրջ բանակցություններ անցկացնել։ Այդ ուղղությամբ հստակեցումը շատ կարևոր կլինի և այն Նիկոլ Փաշինյանի կողմից փոխանցվի և՛ Շառլ Միշելին և՛ Իլհամ Ալիևին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե խոսակցությունը գնա նաև սահմանազատման ու սահմանագծման թեմայով, ապա այստեղ նույնպես շատ կարևոր է հստակեցնել, թե այդ կարգի բանակցություններն ինչպիսի սկզբունքների վրա են հիմնված լինելու․ «Որովհետև մենք էլի լսում ենք իրարից բավականին տարբերվող մոտեցումներ՝ բուն բանակցությունների և գործընթացի նկատմամբ։ Եվ դա իհարկե չի նպաստելու այդ բանակցությունների կառուցողական լինելուն»,-ընդգծեց նա։

Մեր այն դիտարկմանը, թե Բրյուսելի եռակողմ հանդիպմանը հաջորդեց  երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում և հիմա նորից հանդիպում է տեղի ունենում Բրյուսելում, արդյոք հնարավոր կլինի աշխատել երկու մայրաքաղաքների հետ՝ հաշվի առնելով արևմուտք-Ռուսաստան հակադրությունը, Նավասարդյանն արձագանքեց․ «Եթե դրանք առանձին գործընթացներ լինեն, ապա ակնհայտ է, որ միայն խանգարելու են իրար։ Այնպես որ Հայաստանի շահագրգռվածությունը պետք է լինի նրանում, որ հնարավորինս այդ երկու գործընթացները տեղավորվեն մեկ  տրամաբանության մեջ։ Միայն այդ դեպքում մենք կունենանք ինչ-որ  արդյունքի ակնկալիք և հույս։ Բնականաբար դա բխում է Հայաստանի շահերից, բայց համոզված չեմ, որ բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ Ադրբեջանը բարդացնելով ամբողջ գործընթացը փորձելու է իր նպատակներին հասնել։ Դա փաստորեն իր դիվանագիտական մարտավարությունն է։ Բայց կարծում եմ, որ քանի որ խոսքը գնում է Բրյուսել այցի մասին, համոզված եմ, որ Եվրամիությունը չէր ցանկանա բարդացնել գործընթացները, որովհետև ունի շատ կոնկրետ պլաններ՝ կապված մեր տարածաշրջանում զարգացման և  խաղաղության օրակարգի մշակման ու իրացման հետ»։

Այնպես որ, ըստ Բորիս Նավասարդյանի, եթե  Հայաստանը ճիշտ փաստարկներով ու առաջարկներով հանդես գա, ապա ի դեմս Եվրամիության կունենա աջակից ու գործընթացներին մեր շահերի առումով արդյունավետ մասնակից։

Արդյոք Մոսկվան այս հարցում կզիջի իր դիրքերն արևմուտքին, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց․ «Դա հեշտ խնդիր չէ, բայց կարծում եմ, որ այդ ուղղությամբ կարելի է ջանքեր գործադրել, որովհետև ամեն դեպքում Մոսկվան չցանկանալով լինել մեկուսացված, կարող է և համաձայնել ընդհանուր ջանքեր գործադրել։ Ակնհայտ է, որ այն մեկուսացումը, որում հայտնվել է Մոսկվան, այսօր չի նպաստում իր շահերին։ Այդ հարթակը կարող է նաև Մոսկվայի համար պետքական լինել։ Հայաստանն էլ այդ հարթակն ապահովելով կարող է որոշակի դիվիդենտներ ձեռք բերել դիվանագիտական ոլորտում»,-եզրափակեց Նավասարդյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում