Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նոր անուններ Հայաստանի հավաքականում․ Ովքեր տեղ կգնեն Կապառոսի ցուցակում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն առաջիկա օրերին կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները որոնք հրավիրվելու են նախապատրաստվելու Ազգերի լիգայի խաղարկության շրջանականերում հունիսին կայանալիք 4 հանդիպումներին։ Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Իռլանդիային, իսկ 4 օր անց Գլազգոյում կմրցի Շոտլանդիայի հետ։ Արդեն 11-ին Հայաստանի ազգային թիմը Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում,կմրցի Ուկարինայի ազգայի թիմի հետ, իսկ հունիսի 14-ին Երևանում կհյուրընկալի Շոտլանդիային։ Նշենք, որ նման խիտ գրաֆիկով Հայաստանի հավաքականը երբևէ չի խաղացել։ Բնական է, որ 10 օրում 4 հանդիպում անցկացնելու համար Կապառոսին անհրաժեշտ է այսպես ասած լայն «գործիքակազմ»։ Սպասվում է, որ առաջիկա հանդիպումներին մեր հավաքականում կլինեն նոր անուններ, մասնավորապես Ռուսաստանից։ Այն բանից հետո երբ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն այս Ռուսաստանի բոլոր հավաքականներին զրկեցին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, այս երկրում ելույթ ունեցող հայազգի մի շարք ֆուտբոլիստներ ցանկություն հայտնեցին խաղալու Հայաստանի հավաքականում։ Մոտ մեկ ամիս առաջ ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանին շնորհվել էր ՀՀ քաղաքացիություն, ինչը նրան թույլ կտա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Սպասվում է, որ Գալոյանը ազգային թիմու նորամուտը կշնի առաջիկա հանդիպումներից մեկում։

Արթուր Գալոյանը ծնվել է 1999 թվականի հունիսի 25-ին՝ Մոսկվայում։ Ֆուտբոլային ուղին սկսել է ռուսական «Տորպեդոյի» դպրոցում։ Հենց «Տորպեդոյում» էլ կայացել է Արթուրի նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Գալոյանը 2020 թվականին «Տորպեդոյից» տեղափոխվել է Ռուսաստանի ՖԱԼ-ը ներկայացնող «Վելես» ակումբ, որտեղ հանդես է գալիս մինչ օրս։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի Գալոյանի տրանսֆերային արժեքը 800 հազար եվրո է։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Ռուսասատանում ելույթ ունեցող ևս երկու ֆուտբոլիստեր կհամալրեն Հայաստանի ազգային թիմի շարքերը։ Մասնավորապես, Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը Հայաստանի ազգային հավաքականին կմիանա մայիսի վերջին՝ Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ։ Նշվում է, որ ներկայումս ֆուտբոլիստը ամիսներ առաջ սկսել էր զբաղվել հայկական անձնագիր ստանալու փաստաթղթերի ձևակերպման գործըթնացով։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների ՀՖՖ-ն ավելի վաղ կապվել էր Բագրինցևի հետ ու առաջարկել նրան հանդես գալ հավաքականում։ Նշենք, որ Բարգրինցևը հանդես է եկել Ռուսաստանի Մ-15, Մ-16, Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում, որտեղ ընդհանուր առմամբ անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։Բագրինցևը ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է և հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում, որտեղ անցկացրած 18 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։

Նա նաև ԲԿՄԱ-ի հիմնական կազմում մեկ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ Նա հանդիսանում է Մոսկովյան ակումբի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։Բագրինցևի տրանսֆերային արժեքը կազմում է 175 հազար եվրո։ Ապրիլին մամաուլում տեղեկություն էր տարածվել նաև որ «Արարատ-73»-ի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թողը՝ Ալեքսանդր Կովալենկոն ևս ցանկություն է հայտնել ելույթ ունենալու Հայաստանի հավաքականում։ 18-ամյա ֆուտբոլիստը խաղում է Սամարայի «Կռիլյա Սովետովում» և դասվում է ռուսական բարձրագույն լիգայի հեռանկարային ֆուտբոլիստների շարքում։ Ալեքսանդր Կովալենկոյի մայրը հայուհի է, իսկ հայրը՝ կիսով չափ է հայ։ Ալեքսանդր Կովալենկոյի տրանսֆերային արժեքը կազմում է 100 հազար եվրո։ Սպասվում էր, որ Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականում կտեսնենք նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նարիր Տիկնիզյանին, բայց․․․։

«Հայաստանի հավաքականը պարբերաբար դիմում է Տիկնիզյանին, որպեսզի նա խաղա իրենց հավաքականում։ Վերջին անգամ դիմել են մի քանի շաբաթ առաջ։ Բայց Տիկնիզյանի մոտ դեռ ոչինչ չի փոխվել իր որոշման մեջ։ Նա տրամադրված է խաղալու Ռուսաստանի հավաքականում»,- championat.com-ին տված հարցազրույցում ասել էր ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը։ Տիկնիզյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ 2016-2021-ին եղել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի խաղացող։ Նա հանդես է եկել Ռուսաստանի մինչեւ 19, 20, 21 տարեկանների հավաքականներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում