Գերմանիան շուտով Չեխիային կհանձնի Leopard-2 տանկեր՝ փոխհատուցելու Չեխիայի կողմից սեփական ծանր տեխնիկայի մատակարարումները Ուկրաինա։
«Սարքավորումներն ու զինամթերքը գալիս են արդյունաբերական պաշարներից և ֆինանսավորվում են ԳԴՀ-ի կողմից: Չեխիան պատասխանատու է հետագա պահպանման համար»,- ասվում է ՊՆ փաստաթղթում։ Գերմանական DPA գործակալության տվյալներով՝ առաջին փուլում Չեխիան կստանա 14 Leopard-2A4 մարտական տանկ և մեկ տանկային տրակտոր։
Տանկերը կգան Բունդեսվերի զինանոցներից՝ զինամթերքի և պահեստամասերի հետ միասին։ Գերմանիան կֆինանսավորի նաև չեխ զինվորների վերապատրաստումը։