Monday, 29 05 2023
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ

Հայաստանն իր էներգետիկ պահանջները բավարարելու համար այլընտրանքային մատակարարի կարիք ունի

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով

Այս մասին Իրանի նավթի նախարարն ասել է ամփոփելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը․ «Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են, և մենք շուտով այդ առումով լավ արդյունքների կհասնենք երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ: Բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և փոխադարձ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ»,- մասնավորապես ասել է Օջին:

Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում Ջավադ Օջին նաև պատրաստակամություն է հայտնել Իրանի գազի ազգային ընկերության կողմից ավելացնել գազի արտահանումը հարևան Հայաստան:

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Իրան-Հայաստան գազի փոխադրման և դրա դիմաց էլեկտրաէներգիա Հայաստանից դեպի Իրան արտահանման համագործակցությունն ունի վաղ անցյալ և դա սկսվել է դեռ  1991 թվականներից, երբ Հայաստանը նոր էր անկախացել և սկսել իր արտաքին դիվանագիտական հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունը հարևան երկրների հետ․ «Սակայն Հայաստանի ներքին քաղաքական ցնցումների հերթական իշխանափոխության, Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ունեցած հակամրտության ու աշխարհաքաղաքական անկայուն պայմանների և մյուս կողմից Ռուսաստանի գազային և էներգետիկ միջամտողական քաղաքականության հետևանքով Իրան-Հայաստան էներգետիկ և տնտեսական համագործակցություննեռը ենթարկվել են  քաղաքական գործոնների և իրավիճակային փոփոխություններին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Սակայն, արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ հնարավորություն է ընձեռնվել Կովկասյան տարածաշրջանում  ապաշրջափակել  կոմունիկացիաներն ու ակտիվացնել տրանսկովկասյան երկաթուղային և ցամաքային տրանզիտ ճանապարհները բացել ու վերջ դնել տնտեսական շրաջափակումներին և Հայաստանն ու Թուրքիան արդեն սկսել են առանց նախապայմանների բանակցությունները, Շահմուրադյանի խոսքերով, դա թույլ կտա առևտրատնտեսական համարյա անարգել փոխանակումների իրականացմանը երկու երկրներ միջև, և դա ևս Իրանի կողմից դիտվում է որպես նոր հնարավորություն Հայաստանին ներգրավել տարածաշրջանային և արտատարածաշրջանային տնտեսական ու երթուղիների ու էներգակիրների տարանցման և Պարսից ծոցը Եվրոպային միացնելու մեծ տարանցիկ ճանապարհի նախագծերում․ «Այդ առումով վերջին ամիսներին ավելի են ակտիվացել Հայաստանի և Իրանի միջև պետական պաշտոնական բարձր մակարդակի նախարարների այցերը և որոշակի աշխուժություն է նկատվում երկու երկրի տրանսպորտայաին, ենթակառուցվացքների և էներգիայի համագործակցությունների ծավալման ոլորտում փոխայցելություններն ու նոր պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրման գործընաթացների դինամիկան։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի կողմից Ուրկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով համաշխարհային էներգետիկայի և գազի շուկաներոմ որոշակի կրիտիկական պայմաններ են առաջացել, որին նաև ավելացել է պարենի պակասի խնդիրը միջազգային և հատկապես Մերձավոր Արևելքի պարեն ներկրող երկրներում, ինչի հետ այժմ բախվել է նաև Իրանը։ Այժմ Իրանի իշխանությունները փորձում են Ուկրաինայում ստեղծված պայմանները օգտագործել էներգետիկայի միջազգային շուկայում ռուսական  գազի բացը փոխարինելու համար և այդպես դուրս գալ նաև ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական և էներգակիրների արտահանման շրջափակումներեից։ Ավելին՝ Հայաստանը ևս էներգետիկ և հատկապես գազի ոլորտում կախվածության մեջ մնալով Ռուսաստանից և այդ երկրի դեմ Արևմուտքի կողմից սահմանված տնտեսական, ու էներգետիկ խիստ պատժամիջոցների պայմաններում անելանելի իրավիճակում է հայտնվել։  Ինչպես հայտնի է Հայաստանի գազի ներկրման ծավալների խոշոր տոկոսը պատկանում է ռուսական «Գազպրոմ» մենաշնորհային ընկերության և Հայաստանը այդ առումով մանևրելու շատ հնարավորություն չունի, ուստի ներկայիս պայմաններում Հայաստանը իր էներգետիկ պահանջները բավարարելու համար կարիք ունի այլընտրանքային մատակարարի, որը հենց բարեբախտաբար գտնվում է իր հարավային հարևանությամբ, որի վերաբերմունքը նույնպես Հայաստանի հետ կապերը և համագործակցությունն ընդլայնելու նպատակով խիստ դրական ու փոխշահեկան է»։

Շահմուրադյանը շարունակեց․ «Հատկանշական է որ անցած տարի Թուրքմենստանի մայրաքաղաքում կայացած Կասպիական ծովի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ԻԻՀ հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսին իր ելույթի ժամանակ կրկին ընդգծել էր, որ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը հարևան երկրներ փոխադրել սովոփ համակարգի միջոցով։ Իհարկե այն ժամանակ Իրանի նախագահը ակնարկել էր Իրանի մյուս հարևաններ՝ Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի ինքնավար մարզին, սակայն այնուհետև կայացած փոխշփումների ու պայմանավորվածությունների արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում,  ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է,  որ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով։ Հանդիպման ժամանակ քննարկվել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Քննարկվել է նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր։ Պաշտոնական հայտարարության մեջ ասված է որ առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։ Սա լուրջ առաջընթաց և մեծ ձեռքբերում է երկու երկրների միջև տնտեսական ու էներգետիկ համագործակցության դաշտում, որը տարիներ շարունակ ներքին ու արտաքին ճնշումների ու անկայուն պայմանների բերումով լիովին չի կարողացել օգտագործվել երկու երկրների տնտեսական հարաբերություններում»։

Ավելին, ըստ մեր զրուցակցի,  Իրանն այժմ փորձում է ավելացնել իր նավթային և գազի արտահանման ծավալները և Համատեղ Գործողությունների Համապարփակ ծրագրի հանգուցալուծման բանակցություններին համահունչ սկսել է ակտիվ բանակցություններ վարել հարևան և միջազգային շուկայում Իրանի բարեկամ երկրների հետ իրանական նավթը և գազը անարգել արտահանելու ու վաճառելու շուրջ, ինչին ըստ երևույթյին դեմ չեն նաև բանակցության մաս հանդիսացող եվրոպական տերությունները․ «Չնայած ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարուցված որոշ արգելքների,Իրանն իսկապես  մեծ ջանքեր է գործադրում, պատժամիջոցները չեղարկելու և իրա ներկայությունը վերստին հաստատելու էներգետիկ միջագային շուկաներում»։

Իրանական ԶԼՄ-ների  համաձայն՝ Իրանն աշխարհում  գազի խոշորագույն արտադրողներից է  և  Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF)  հիմնադիրներից է համարվում։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվամիջոցը, Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգինին վերջերս հայտարարել է, որ 2021 թվականին, Իրանը  արտահանել է ավելի քան 17 միլիարդ խորանարդ մետր գազ, որից մոտ 9 միլիարդ խորանարդ մետրն արտահանվել է դեպի Թուրքիա։

Չեգինին հավելել է, որ  այդ քանակից մոտ 20 միլիոն խորանարդ մետրն արտահանվել է Իրաք։ Նա ասել է,  որ ներկայումս միջազգային շուկաներ է  արտահանվում է 35 միլիոն խորանատար մետր  իրանական գազ։

Մյուս կողմից Իրանը փորձում է իր հարցերը լուծել Պարսից ծոցի հարավային որոշ արաբական երկրների հետ, և հատկապես էներգետիկ ոլորտում իր համագործակցությոնները ծավալել աշխարհի մյուս խոշար գազ արտահանող երկիր Կատարի  և նավթ արտահանող երկիր՝ ԱՄԷ-ի հետ․ «Կատարի հետ համագործակցության դեպքում հնարավոր է սվոփ համակարգի միջոցով՝ կատարական գազը Իրանով  տեղափոխել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, և Սև ծովի մերձափնյա Եվրոպական երկրներ։ Սա ռուսական գազին փոխարինելու մյուս տարբերակն է, որին դեմ չեն նաև եվրոպական խոշոր գազ սպառող երկրները։ Իհարկե այստեղ նաև մեծանում է Հայաստանի և Վրաստանի դերը որպես էներգակիրների տարանցման և ապրանքների փոխանակման երթուղում գտնվող երկրներ։ Իհարկե եթե Հայաստանը կարողանա հաղթահարել ներքին քաղաքական ճգնաժամերը ու ակտիվ պայքար մղել կորուպցիայի դեմ և զարկ տալ իր տնտեսական կայնքի առողջացմանը»,-նշեց մեկնաբանը։

Այս համատեքստում, մեր զրուցակցի խոսքերով,  հատկանշական է ավելացնել, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Մայիսի 17-ին այցելել է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբի  և  հանդիպել է ԱՄԷ նոր նախագահ Մոհամմադ բին Զայեդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել  մի շարք ընդհանուր  և էներգետիկ ու տնտեսական համագործակցության հարցեր․ «Ինչպես հաղորդում է parstoday.com կայքը հղում անելով ԻՐՆԱ լրատվական գործակալությանը, Կատարում Իրանի դեսպան Համիդ Ռեզա Դեհղանին իր թվիթերյան  էջում անդրադարձել է վերջերս Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի ԱՄԷ կատարած այցին, ով ցավակցություն  է հայտնել ԱՄԷ հանգուցյալ նախագահի մահվան առիթով և ԱՄԷ նոր նախագահի հետ հանդիպմանն նա նշել է, որ   այս այցն վկայում է Իրանի ճիշտ ընտրության մասին, և սա առաջին դեպքը չէ, որ Իրանը կանգնած է իր հարևանների կողքին։Ավելին պետք նշել, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ:Իրանցի նախարարի հետ առանձին հանդիպման ժամանակ քննարկվել են ընդհանուր համագործակցության հարցեր՝ տեղեկատվության փոխանակման, իրանական ընկերությունների՝ Հայաստանում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունների, մասնագիտական աշխատանքի վերաբերյալ»։

Եզրափակելով մեր զրուցակիցն ասաց՝ Իրանի 13-րդ  կառավարությունը տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը փորձում է ակտիվացնել բոլոր հնարավոր միջոցները հարևան երկրների հետ համատեղ տնտեսական, տրասպորտային, ապրանքափոխանակման, մշակութային, անվտանգային և էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու համար․ «Իրանը կարող է կիրառել իր համագործակցությունն ընդլայնելու համար համատեղ սահմաններում, բոլոր հարևանների հետ՝ ապրանքափոխանակման ու էներգակիրների տարանցման նախագծերը»,-եզրափակեց նա։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում