Monday, 29 05 2023
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել

Եթե Մոսկվան դա չանի՝ կառաջանա վակուում, որն Արևմուտքը շատ արագ կկարողանա լրացնել

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն  հայտարարել է, որ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումն իրականացվում է մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի կողմից՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ․ «Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։Մենք գնում ենք դեպի կոնկրետ որոշման շուտափույթ ընդունում, որը թույլ կտա սկսել տարածաշրջանում կոնկրետ նախագծեր իրականացնել», –  մասնավորապես նշել է Ռուդենկոն   ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ ռուսական շտապողականությունը մի շարք պատճառներ ունի․ «Ռուսաստանը միշտ էլ ձգտել է  ապաշրջափակումն ավելի իրական հիմքերով ու արագ իրականացնել։ Այսօրվա իրավիճակում՝ դա էլ ավելի արդիական է։ Տարածաշրջանում հակամարտության կարգավորման գործընթացը,  կոմունիկացիաները, սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները գտնվում են Ռուսաստանի հովանու ներքո։ Իհարկե դա գալիս է նաև պատերազմի ավարտից հետո եռակողմ պայմանագրով սահմանված պարտավորություններից, բայց փսատն այն է, որ այդ ամենն այսօր Ռուսաստանի ձեռքերում է։ Եվ եթե Ռուսաստանը չձգտի դա արագ իրականացնել, ապա և՛ նոյեմբերի 9-10-ի պայմանագիրն իր իմաստը կկորցնի և՛ արևմուտքը կցանկանա զբաղեցնել այն վակուումը, որը կառաջանա, եթե Մոսկվան  պասիվություն ցուցաբերի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն  ընդգծեց, որ կոմունիկացիների բացումը՝ հատկապես երկաթուղու  աշխատանքն իրապես  ձեռնտու է Ռուսաստանին․ «Որովհետև Հարավկովկասյան երկաթուղիները գտնվում են Ռուսաստանի տնօրինության տակ ու Ռուսաստանը դրանով լծակներ է ձեռք բերում Հարավային Կովկասում։ Երկաթուղին նաև շատ կարևոր է Հարավային Կովկասում  իր երկու ռազմական հենակետերի  102-րդ ռազմաբազայի և Ղարաբաղում տեղակայված  խաղաղապահ ուժերի զորակայանը  անհրաժեշտ   մատակարարումներով ապահովելու համար»,-ընդգծեց քաղաքագեը։

Բացի այդ, Քեռյանի խոսքերով,  կոմունիկացիների բացումը հնարավորություն կտա Ռուսաստանին ավելի արդյունավետ կապեր ունենալ Իրանի ու Թուրքիայի հետ։ «Այնպես որ այստեղ միայն Հարավային Կովկասի պետությունների շահերը չեն։ Կա հստակ ռուսական շահ և ռուսական ազդեցության ամրապնդման միտում»,-նշեց նա։

Քաղաքագետը կարծում է, որ արևմուտքը փորձեր է անում Ռուսաստանից խլել բոլոր այն  նախաձեռնություններն ու կետերը,  որտեղ Մոսկվան ակտիվ է ու այս կոնտեքստում, մեր զրուցակցի խոսքերով,  պաշտոնական Մոսկվայի կողմից հնչող հայտարարությունները միանգամայն բնական են․ «Միայն կոմունիկացիները չէ, և՛ հակամարտության կարգավորումը և սահմանագծում-սահմանազատումը և պայմանագրերի կնքումը․․․ բացի այդ՝ 3+3 ձևաչափի աշխատեցնելը։ Եթե Մոսկվան այդ ամենը չանի՝ կառաջանա վակուում, ինչն արևմուտքը շատ արագ կկարողանա լրացնել»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում