Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Հայ Դատից՝ ներքաքաղաքական «դատի» գրասենյակ

ՀՅԴ ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից պահանջել է հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հիմնավորումը այն է, թե Թրեյսին բավարար վերաբերմունք չի դրսևորել Արցախի դեմ պատերազմի, տեղահանվածների խնդրի և այլնի վերաբերյալ: Բանն այն է սակայն, որ հազիվ թե դա է բուն պատճառը, որովհետև հակառակ պարագայում պահանջը կլիներ շատ ավելի վաղ, այլ ոչ դեսպանի այն հայտարարությունից հետո, որ ԱՄՆ հանձնառու է աջակցել հայկական ժողովրդավարությանը: Այն, որ հենց դրանից հետո է հնչում նրան պաշտոնանկ անելու պահանջը, թույլ է տալիս եզրակացնել, որ Հայ դատի հանձնախումբը փաստորեն այդ հայտարարությունը դիտարկել է հաջակցություն Հայաստանի քաղաքական իշխանության, որի հեռացման պահանջով քաղաքական «անհնազանդության շարժմանը մասնակցում է նաև ՀՅԴ-ն:

Փաստորեն, ՀՅԴ-ն այդ «շարժման» մասնակից է դարձրել նաև Հայ դատի հանձնախումբը, այդպիսով դնելով այդ կառույցի վրա ներքաղաքական գործառույթ: Այդպիսով ստացվում է, որ, օրինակ հայերի ցեղասպանության ճանաչման գործում տասնամյակներ շարունակ կարևոր և նվիրված աշխատանք կատարող կառույցը ներկայումս վերածվում է ընդամենը ՀՅԴ լիդերների ներքաղաքական գործիքակազմի մի մասի, ինչի հետևանքով կարող է տուժել նաև այն լոբբիստական աշխատանքը, որ իրականացնում է կամ պետք է իրականացնի Հայ դատի հանձնախումբը: Բանն այն է, որ, երբ այդ կառույցը ակնհայտորեն ներգրավվում է Հայաստանի ներքաղաքական պայքարին, դառնում դրա մասնակից կամ ֆունկցիոնալ գործիք և այդ դիրքից նույնիսկ «կադրային» պահանջներ ներկայացնում ԱՄՆ պետքարտուղարությանը, ապա մեծ հավանականությամբ այդ կառույցի հանդեպ պետքարտուղարության վերաբերմունքն էլ բխելու է դրանից: Այդ հանգամանքը հուշում է, որ ՀՅԴ լիդերների համար Հայաստանում իշխանության համար պայքարը առավել կարևոր է, քան կարևորագույն լոբբիստական կառույցի ֆունկցիոնալ դերակատարման կամ ընկալման մասին ԱՄՆ քաղաքական ղեկավարության ընկալումները: Այդով նաև, բավականին նկատելի է դառնում, որ խոշոր հաշվով, ցեղասպանության ճանաչման գործի համար ջանք ու եռանդ ներդրած հարյուրավոր և հազարավոր նվիրյալ մեր հայրենակիցներից վեր կանգնած լիդերների որոշակի խմբի համար այդ հարցն էլ ընդամենը եղել է Հայաստանի ներքին կյանքում քաղաքական խնդիրներ լուծելու, քաղաքական իշխանություններին պայմաններ թելադրելու կամ «սակարկության» դաշտ բերելու միջոց: Այժմ այդ միջոցը ներքաղաքական խաղասեղանին է դրվում բաց ռեժիմով, ինչը թերևս պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ քաղաքական համակարգում էապես փոխվել է ցեղասպանության ճանաչման հարցի «կարգավիճակը» այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը սկսեց ապրիլքսանչորսյա ուղերձում օգտագործել Ցեղասպանության բառը՝ արդեն երկրորդ ուղերձն անընդմեջ:

Սրանով հանդերձ, ակնառու է այն, որ ՀՅԴ լիդերները ընդհանրապես ձեռնամուխ են եղել սփյուռքի դաշնակցական կառույցները Հայաստանի իրենց ներքաղաքական գործերին ներգրավելու բաց քաղաքականության, ավելի շատ կենտրոնանալով Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ պայքարի, քան Հայաստանի հանրապետության ու Արցախի հանդեպ սպառնալիքների չեզոքացմանն աջակցելու կամ նպաստելու գործի ուղղությամբ:

Այդ ամենն արվում է «համազգային միասնության» կարևորության մասին բարձրագոչ կարգախոսների ներքո՝ գործնական մակարդակում լիովին հակառակ պատկերով, ներքաղաքական նկատառումներով օգտագործելով նաև հազարավոր, տասնյակ հազարավոր անկեղծ նվիրյալների հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում