Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

Ինչ հանգուցալուծում է տեսնում Նիկոլ Փաշինյանը. ԱԽ քարտուղարի հայտարարությունը

Բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք տեսնում ենք բացառապես Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցով, մայիսի 19-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանը հերքել է որոշ տեղեկատվական հարթակներում տարածված տեղեկությունը, թե վարչապետ Փաշինյանը Հայաստանի ընդդիմության ակցիաները լուծելու համար օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից, սակայն չի ստացել այն: Ըստ Գրիգորյանի, Փաշինյանը մշտապես ապավինել է Հայաստանի ժողովրդի կամքին, ինչպես օրինակ պատերազմից հետո ստեղծված իրադրության պայմաններում՝ լուծումը տեսնելով ներքաղաքական ինստիտուցիոնալ ճանապարհով:

Արմեն Գրիգորյանի հայտարարությունը նվազագույնը հարց է առաջացնում, թե արդյո՞ք քաղաքական ղեկավարությունը ներկայիս իրադրության հանգուցալուծում է դիտարկում այն մեխանիզմը, որ կիրառվեց նոյեմբերի 9-ից հետո, երբ այսպես կոչված Հայրենիքի փրկության շարժման երկու-երեք ամիս պայքարից հետո Նիկոլ Փաշինյանը փաստացի գնար արտահերթ ընտրության տարբերակով իրադրության հանգուցալուծման: Ներկայումս կառավարող մեծամասնության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ չի լինի վարչապետի հրաժարական: Ինքը Նիկոլ Փաշինյանը արդեն մեկ ամիս շարունակվող գործողություններին անդրադարձել է կարծես թե մի անգամ, ասելով, որ դրանք նաև հայկական ժողովրդավարության դրսևորում են, սակայն որևէ մեկը ժողովրդավարությունը չպետք է դիտարկի թուլության ու անպաշտպանության նշան: Առայժմ իրադարձությունները զարգանում են որոշակի շրջապտույտի տրամաբանությամբ: Ընդդիմությունը ամեն օր կրկնում է նույնը, քաղաքական իշխանությունը հետևում է դրան: Որոշակի իմաստով ստեղծվում է փակուղի: Պարզ է, որ տեղի ունեցողը չի կարող շարունակվել անվերջ և սպառվելու է կամ ընդդիմության ռեսուրսը, կամ իշխանությունն է ստիպված լինելու արձագանքել որևէ կերպ:

Պետք չէ բացառել այն, որ իրադարձությունների ընթացքը և շարունակությունը ավելի շուտ կանխորոշելու է արտաքին իրավիճակը, մասնավորապես դիվանագիտական ինտենսիվ գործընթացը արցախյան հարցի և հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ, որը նաև ընդհանուր ռեգիոնալ իրադրության համար աշխարհաքաղաքական դիրքային պայքարի առանցքային բաղադրիչներից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում