ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեծ ակնկալիքներ ունի Երևանում մի քանի օրից մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից:
«Այս առաջնությանը մասնակցում են այնքան երկիր, որքան մենք ակնկալում էինք: Հասկանալի պատճառներով առաջնությանը չեն մասնակցի Ռուսաստանի և Բելառուսի թիմերը, ինչպես նաև հրաժարվել է մասնակցությունից Ադրբեջանը: Թեպետ մենք բոլորի համար ապահովել ենք համապատասխան պայմաններ: Մեր աշխատանքների 95 տոկոսն արված է, թե մարզական և թե կազմակերպչական առումով»:- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիլոյանը:
Խոսելով տոմսերի վաճառքից՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ դեռևս հիմնականում վաճառվում են կիսաեզրափակիչի և եզրափակիչի տոմսերը: Գիլոյանն ընդգծեց. «Նպատակը մեկն է` գերազանցել մեր լավագույն արդյունքը»: