Հայաստանը գտնվում է փոփոխությունների մեջ, եթե նախկինում մեզ պարտադրվում էին լուծումներ, այսօր այլևս չկան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Նրա խոսքով՝ ուժային կենտրոնները «բացատրեցին» Թուրքիային ու Ռուսաստանին, որ չեն կարող տարածաշրջանը կիսել․ «Ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքն ու ԱՄՆ-ն ակտիվացել են մեր տարածաշրջանում: Մեզ պարտադրվող լուծումներն այլևս չկա: Այն, ինչ կրաղոցավ լուծել Մինսկի խումբը, կփորձեն նոր այլ ձևաչափով:Սկսում են նոր տրանսֆորմացիաներ: Հայկական կողմի համար կա դրական դինամիկա»: