Պաշտոնական Անկարան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը «ոչ» ասելու՝ իր մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Էրդողանը ասել է, որ Թուրքիան չի ցանկանում կրկնակի նույն սխալը թույլ տալ և մտադիր է վճռականորեն շարունակել իր քաղաքականությունն այս ուղղությամբ։
«Մենք մեր ընկերներին ասացինք, որ հետևողական «ոչ» կասենք Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն։ Մենք թույլ չենք տա ահաբեկչական կազմակերպություններին՝ լինել ՆԱՏՕ-ում։ Այս երկրներում են գտնվում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը», – հավելել է Էրդողանը։