Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչ կլիներ, եթե այդ 60 միլիարդը օրինակ ժամանակին գնար Արցախ

«Այս պահին մենք ունենք շուրջ 300 ուսումնասիրություն, 20 ուսումնասիրություն ավարտվել է, այսինքն՝ 20 անձանց գույքը արգելադրվել է, և ունենք 9 հայցադիմում, որոնք ներկայացվել են դատարան, որոնցից 8-ը դատարանի կողմից արդեն ընդունվել են վարույթ: Ընդհանուր շուրջ 330 գործերի մասով 9 հայցադիմումներով խոսքը շուրջ 43 մլրդ դրամի մասին է: Այս գումարում ներառված չէ անձանց մասնակցությունը իրավաբանական անձանցում, և գտնում ենք, որ իրավաբանական անձանց արժեքների գնահատումը նաև էականորեն կմեծացնի այս թիվը՝ հասցնելով շուրջ 60 մլրդ-ի: Խոսքը ընդամենը 9 հայցադիմումի մասին է»: Այդ հայտարարությունը վերաբերում է ապօրինի սեփականության խնդրին, իսկ հայտարարության հեղինակը գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն է, որը զբաղվում է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի համակարգմամբ:

Գալյանը պատասխանել է խորհրդարանի պատգամավորների հարցերին, նրանց ներկայացնելով ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խստացումներ անելու նախագիծը: Պետությանը մոտ 60 միլիարդ դրամի վնաս՝ ընդամենը 9 գործի պայմաններում, երբ գործերը, ինչպես նշել է Գալյանը՝ հարյուրավոր են: Հիմա, դիցուք պատկերացնենք, թե օրինակ այդ 60 միլիարդ դրամով ինչպիսի ամրաշինական , ինժեներական աշխատանք կարող էր կատարվել Արցախի պաշտպանական համակարգում: Այսօր, աշխարհում իր հզորությամբ եւ սպառազինությամբ երկրորդը համարվող ռուսական բանակը արդեն ամիսներ շարունակ չի կարողանում իր ծրագրերին համաձայն հաղթահարել թվաքանակով եւ սպառազինությամբ էապես զիջող ուկրաինական բանակի դիմադրությունը ոչ միայն այն պատճառով, որ Ուկրաինան ստանում է ռազմական օգնություն Արեւմուտքից, այլ նաեււ այն պատճառով, որ Ուկրաինան անցնող ութ տարիների ընթացքում դե ֆակտո ՌԴ հետ շփման գիծը գործնականում վերածել է պաշտպանական ամրոցի: Ու այդ ամրոցը հաղթահարելու մեծ խնդիրներ է ունենում իր ռազմական ներուժով աշխարհի ամենահագեցած բանակներից մեկը համարվող ռուսական բանակը: Ինչպիսի՞ առաջնագիծ էր Արցախում: Դրա «բացահայտումը» եղավ ամենեւին ոչ 44-օրյա պատերազմի ընթացքում:

Դրա բացահայտումը եղավ դեռեւս 4-օրյա պատերազմի ընթացքում, ինչից հետո միայն կատարվեցին որոշակի աշխատանքներ առաջնագիծը ժամանակակից մարտահրավերներին շատ, թե քիչ համապատասխանեցնելու համար, թեեւ կատարված աշխատանքը բացարձակկապես չուներ այն ծավալը, ինչ անհրաժեշտ էր Ադրբեջանի կուտակած սպառազինական ներուժին համարժեք դիմակայելու համար: Դրա փոխարեն, Հայաստանում իրականացվում էր պետական կառավարման համակարգի աստիճանակարգում վերից վար տեղավորված տարաբնույթ պաշտոնյաների «գույքային ամրության», ամուր բարեկեցության «աշխատանքներ»: Այսօր այդ համակարգը զբաղված է «քաղաքացիական անհնազանդության» աշխատանքով, Երեւանի փողոցներում, խոսելով Արցախի անունից, այն Արցախի, որի դիմադրունակությունը տարիներ շարունակ վերածել էին սեփական բարեկեցության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում