«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (ԺԴՀԿ) կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ այս իշխանությունը ներկայիս ընդդիմության կառավարման հետևանքով ծնված է․ «Վերադարձ անցյալով երբևէ խնդիրները չեն լուծվի: Այս իրավիճակը նաև ընդդիմության կառավարման հետևանքն է»: «Ամենամեծ «հանցագործները» համարվում են այն իշխանությունները, որոնց օրոք եղել է գունավոր հեղափոխությունը»,-նշեց Պետրոսյանը:
Պետրոսյանը կարծում է, որ այս ընդդիմությանը չպետք է տարանջատել իշխանությունից․ «Երբ ասում ենք այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է, նրանից չպետք է տարանջատել ընդդիմությանը: Այն ուժերը, որ խոսում են Արցախից, ինչ են արել և անելու, որ Արցախը մնար հայկական: Ընդդիմության հարթակում այսօր երգող երգիչները երբևէ անվճար համերգ կազմակերպե՞լ են Արցախում: Փաստեր ունեմ՝ հարթակից երգող երգիչները միլիոններ են պահանջել, որ Արցախում համերգ տան, այսպե՞ս են փրկում»:
Ըստ Պետրոսյանի՝ Հայաստանում հասունացած է իշխանափոխության պահանջ, բայց իշխանափոխության գործընթացը կասեցնում է այս ընդդիմությունը: