Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Արմեն Գևորգյանը բարձրացրել է շատ կարևոր հարցը, որը տապալել են իշխանություն եղած տարիներին

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստան դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որ տարիներ շարունակ նաև բարձր պաշտոն է զբաղեցրել Հայաստանի նախագահի աշխատակազմում, ԵԽԽՎ՝ երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստում բարձրացրել է Արցախի երիտասարդների ու աղջիկների, արցախցի երեխաների իրավունքների, նրանց անտեսվածության, միջազգային հանրությունից կտրվածության խնդիրը, ինչպես պարզ է դառնում Գևորգյանի տարածած տեղեկությունից: Նա իր ելույթում նշել է, որ միջազգային կառույցների համար Արցախի հասանելիությունն արգելակում է Ադրբեջանը, որպեսզի նրանք չկարողանան շփվել արցախյան երիտասարդության, պատանիների ու մանուկների հետ և իմանան նրանց կարծիքը թե առկա իրողությունների, թե ադրբեջանական՝ հայահալած քաղաքականության, թե Արցախի ապագայի վերաբերյալ:

Արմեն Գևորգյանն անկասկած իրավացի է, և բարձրացնում է շատ կարևոր հարց: Միևնույն ժամանակ, դրանով հանդերձ, նա կամա, թե ակամա առաջացնում է հարց, թե ի՞նչ է արել Հայաստանի քաղաքական իշխանությունը մոտ երկու տասնամյակ շարունակ՝ որի բարձրաստիճան, էական ազդեցություն ունեցող պաշտոնյաներից մեկն էր Գևորգյանը, որպեսզի արցախյան կարգավորման գործընթացում միջազգային հնարավորինս շատ ատյաններում, կառույցներում, հանձնաժողովներում, ենթահանձնաժողովներում ամրագրվեին Արցախի իրավունքները, այդ թվում արցախյան հանրության տարբեր շերտերի, մասնավորապես հենց երեխաների, երիտասարդների, պատանիների իրավունքները: Ինչ խոսք, Ադրբեջանը արգելակել է որևէ միջազգային մուտք Արցախ՝ նաև այն ժամանակ, միշտ, և դա եղել է Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը, որի նպատակներից մեկն էլ եղել է հենց այն, որ այդ կերպ գործնականում արգելափակի արցախյան իրավունքներից որևէ մեկի միջազգային որևէ ամրագրում:

Եվ ցավագին փաստն այն է, որ Ադրբեջանին հաջողվել է դա, իսկ ահա Հայաստանի քաղաքական իշխանությանը, որի բարձրաստիճան պաշտոնյա է եղել նաև Արմեն Գևորգյանը, չի հաջողվել հակազդել ադրբեջանական այդ քաղաքականությանը որևէ կերպ, անգամ, երբ այդ քաղաքականությունը առանձնակի դաժանությամբ ու ցինիզմով զբաղվել է ուղիղ ոճրագործությամբ և ոճրագործին հերոսացնելով, ինչպիսին էր սաֆարովյան ոճիրը 2004 թվականին: Այս հանգամանքը ուշադրության է արժանի նրանով, որ Արմեն Գևորգյանը խորհրդարանական ընդդիմության՝ այսօր արդեն գործնականում խորհրդարրանից դուրս անհնազանդության շարժում հռչակած և «հանուն Արցախի փրկության» իշխանափոխություն պահանջող ուժի ներկայացուցիչ է, որն իր գլխավոր այսպես ասած «առավելություն» հռչակում է հենց արցախյան հարցում քաղաքականությունը, այն պարագայում, երբ ունենալով ավելի քան երկու տասնամյակի իշխանական ժամանակահատված, այդ ուժը գործնականում տապալել է այդ քաղաքականությունը, անկարող լինելով միջազգային որևէ հարթակում կամ ենթահարթակում անգամ ամրագրել արցախյան հանրության գեթ մեկ իրավունք, եթե խոսք չգնա անգամ ինքնորոշման իրավունքի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում