Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Բլինքեն-Չավուշօղլու հանդիպմանը քննարվկել են նաև հայ-թուրքական գործընթացին առչվող հարցեր

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 18-ի ուշ գիշերը, Նյու Յորքում հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հանդիպումն իրականացվել է կազմավորման մասին ս.թ. ապրիլի 4-ին հայտարարված թուրք-ամերիկյան «ռազմավարական մեխանիզմի» շրջանակում: Այս մեխանիզմը ստեղծվել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրները հաղթահարելու առաջադրանքով: Դրանք բազմազան են և յուրաքնչյուրը նոր ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել երկու երկրների միջև: Ամերիկյան կողմին  դրանցից առավել զայրացնում է  S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի գնումը Ռուսաստանից, որին ի պատասխան Վաշինգտոնը Թուրքիային դուրս է բերել F-35 կործանիչների համատեղ արտադրման նախագծից, խախտելով միաժամանակ վերջինին այդ կարգի 100 կործանիչ տրամադրելու պայմանավորվածությունը, իսկ թուրքականին՝ Սիրիայի հյուսիսում տեղակայված Ժողովրդական պաշտպանության ուժերին՝ YPG-ին հովանավորելու և զինելու Վաշինգտոնի արարքը, պատճառաբանելով, թե դրանք այդ նույն ահաբեկիչներն են, ինչ Քուրդիստանի աշխատովարական կուսակցությունը՝ PKK-ն:

Ուկրանայի վրա Ռուսաստանի հարձակումով առկա խնդիրների թիվն ավելացավ նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի պատրաստակամությունը: Բլինքեն-Չավուշօղլու հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որտեղ կիսապաշտոնական «Anadolu» գործակալության տվյալներով, կողմերը շեշտել են աշխարհաքաղաքական փորձությունների դեմ համատեղ պայքարելու իրենց վճռականությունը և վերահաստատել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականության հարցերում Ուկրաինային անվերապահորեն աջակցելու իրենց պատրաստակամությունը:

Բլինքենը և Չավուշօղլուն հանդիպումը գնահատել են «շատ դրական», Թուրքիայի արտգործնախարարն ավելացրել է, որ կան դրական տեղաշարժեր F-16 կործանիչների տրամադրման հարցում, որոնց թուրքական կողմը պահանջում  էր ստանալ  F-35-երի փոխարեն, սակայն այդ պահանջին էլ առարկում է ԱՄՆ Կոնգրեսի Սենատը: Ըստ ամենայնի առարկությունը չի հաղթահարվել, որ Թուրքիայի արտգործնախարարը, նախքան պետքարտուղար Բլինքենի հետ համատեղ հայտարարության հրապարակումը առանձին հանդիպում էր ունեցել լրագրողների հետ, որտեղ մասնավորապես նշել, որ ամերիկացի գործընկերոջ հետ, բացի F-16 կործանիչների հարցից,  քննարկել են Ուկրաինայի ճգնաժամին, Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին, Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներին, Սիրիային, Լիբիային և հարակից տարածաշրջաններին առնչվող խնդիրները:

Նա միաժամանակ, «Anadolu» գործակալության տվյալներով, ասել է. «հանդիպմանը քննարկեցինք ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումը, ինչպես նաև Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի աջակցությունը YPG-ին և PKK-ին, սոսկ Շվեդիան և ֆինլանդիան չի աջակցում նրանց, այլ ԱՄՆ-ի գլխավորությանբ մեր որոշ դաշնակիցներ, ինչը անհանգստացնում է մեզ, պետք է վերջ տալ աջակցությանը, որովհետև դա քաղաքական աջակցություն չէ միայն, օրինակ Շվեդիան զենք է մատակարարում, որոնք էլ այդ զենքը գործադրում են մեր դեմ»:

Նույն օրը Թուրքիայի ազգային մեծ ժողովում, սկանդինավյան այս երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամությանը կրկին անդրադարձել է Էրդողանը: Նա անդամակցությունը համարելով անսկզբունքայնության դրսևորում, ասել է, որ իրենք չեն կարող հաստատել այն երկրների անդամակցությունը, որոնք ահաբեկիչներին հրաժարվում են հանձնել Թուրքիային: Քանի որ առարկություններում նրա գլխավոր թիրախը Շվեդիան էր, ուստի շվեդական «Aftonbladet» թերթը, ինչպես թուրքական «Սյոզջու»-ն է նշել, արձագանքելով Էրդողանին, գրել է, որ Թուրքիան ավելի մոտ է կանգնած Ռուսաստանին, քան ՆԱՏՕ-ի մյուս երկրները:

Չավուշօղլուի բացատրությունները լրագրողներին, ինչպես նաև Էրդողանի անընդմեջ կրկնվող առարկությունները ցույց են տալիս, որ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար, Ուկրաինայի ճգնաժամի շրջանակում առաջնահերթ նշանակությամբ քննարկվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդինայի և Շվեդիայի անդամակցությսն հարցը: Ըստ երևույթին Էրդողանը Արևմուտքի ճնշումները ՌԴ նախագահ Պուտինի միջոցով հակակշռելու, միաժամանակ ամերիկյան կողմի հետ սակարկություններում նաև զիջումներ կորզելու մտավարժանքներ է անում: Մանավանդ Ուկրաինական պատերազմի հետևանքով աննախադեպ ակտիվացած նոր աշխարհակարգի ձևավորման վերարծարծումների ֆոնին:

Գալով Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին, Էրդողանը, րոտ երևույթին, այստեղ զիջումներ է ակնկալում նաև հայկական կողմից: Քանի որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները Մոսկվայի, ապա Վիեննայի հանդիպումներից հետո համատեղ հայտարարություն են ստորագրել գործընթացը, առանց նախապայմանների, զարգացնելու մասին, իսկ դա պարտավորեցնող է միջազգայնորեն, ուստի թուրքական կողմը զերծ է մնում նախապայմաններ առաջադրելու գայթակղությունից, փոխարենը «հորդորում» է, որ Հայաստանը հաշտության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, թե պայմանագիրը կնպաստի Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը: Այսպիսով հորդորն ինքնին նախապայմանի է վերածվում:

Կարծում ենք նրա այս հորդորները կարժանան ՌԴ նախագահ Պուտինի ուշադրությանը, ի վերջո ԱՄՆ-ին, Շվեդիային, Եվրոպական միության երկրներին ահաբեկչական PKK-ային հովանավորելու մեջ մեղադրող Էրդողանը, ողջամտորեն է շրջանցում քրդական այս կազմակերպությա գրասենյակների առկայությունն ու տարիների վաղեմություն ունեցող անխափան գործունեությունը Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում