Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Իշխանություններից պահանջում ենք բոլոր օրինական միջոցները գործադրել Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները, երթերը, բռնություններով, ատելություն և արժանապատվությունը նսեմացնող հայհոյախոսությամբ ուղեկցվող քաղաքացիական անհնազանդության ակցիաները հատել են օրինականության բոլոր հնարավոր սահմանները։ Նժարին մեր երկրի ժողովրդավարական վարկն ու հեղինակությունն է, որը դեռ 2020թ․ պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ հարձակման առարկան է այն խմբերի, ուժերի և անհատների կողմից, ովքեր թաքնված կամ անթաքույց կերպով ղեկավարում, ֆինանսավորում, կազմակերպում և մասնակցում են վերջին շաբաթների հանրային՝ քանակապես նոսրացող, բայց հռետորաբանությամբ օրըստօրե անհանդուրժող դարձող հրապարակային միջոցառումները։

Այս բոլորը տեղի է ունենում նաև այն պատճառով, որ իշխանությունը չունեցավ բավարար գիտակցություն և կամք, որպեսզի հրապարակում հավաքված քաղաքական ուժերի, անհատների, իշխանության մաս կազմող քրեական տարրերի և օլիգարխիայի անխտիր բոլոր ներկայացուցիչների պետականաքանդ և կեղեքիչ գործունեությանը նախորդ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականի արժանացներ, և պատշաճ դատաիրավական բարեփոխումներ և անցումային արդարադատություն իրականացնելու մեկնարկ ազդարեր հեղափոխությունից անմիջապես հետո։

Հայկական ժողովրդավարությունն ու Հայաստանի պետականությունը ներքին թշնամու գործունեության թիրախում է։ Ազգային անվտանգության սպառնալիք դարձած ուժերը հետևողականորեն որոշել են խլել Հայաստանի քաղաքացու ընտրելու իրավունքը՝ իշխանազավթման համար զարտուղի հակաժողովրդավարական միջոցներ և ճանապարհներ փնտրելով և առաջարկելով։

Այսու, Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից պահանջում ենք անհապաղ բոլոր օրինական միջոցները գործադրել Հայաստանում ժողովրդավարության և պետականության պաշտպանության համար։ Հայ ժողովրդից վրեժխնդիր լինելու բռնությամբ և արյան ծարավով տառապող նախկին նախագահներն ու նրանց սպասարկող քաղաքական խմբակները, միջոցների մեջ խտրություն չդնող իրենց նկարագրով չեն կարող խորտակել Հայաստանի հարատևության փարոսը։

Քաղաքական մեծամասնությանը հորդորում ենք բոլոր ժողովրդավարական ուժերի հետ մեկնարկել քննարկումներ՝ երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին, Հայաստանի սահմանների և Արցախի ուղղությամբ հարվածներ սաստկացնող ներքին գործընթացներին, ինչպես նաև մեր երկրի առջև ծառացած արտաքին՝ ռեգիոնալ և գլոբալ մարտահրավերին անվրեպ լուծումներ գտնելու համար։

Հանուն Հանրապետության կուսակցություն

Քաղաքական խորհուրդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում