Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

Անբարո է, երբ քաղաքական ու քարոզչական խաղաքարտ է դառնում որդեկորույս ծնողի էմոցիոնալ ծանր վիճակը

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Պատերազմի հետեւանքով զավակ կորցրած ծնողը կարող է եւ դուրս գալ որեւէ սահմանից ու ասել բաներ, որոնք կարող են աղերս չունենալ նաեւ օրինականության հետ: Սա անընդունելի է, բայց միանգամայն հասկանալի՝ մարդիկ կորցրել են իրենց համար ամենաթանկը, եւ այդ կորուստը անպատկերացնելի է, որովհետեւ մեկը կարող է դիմանալ ու կրել կորուստը շատ լուռ, մյուսը՝ պարզապես դուրս գալ ափերից ու խելագարվել:

Անբարոն՝ առանց չափազանցության անբարոն սկսում է այնտեղ, երբ այդ երեւույթը դառնում է քաղաքական խաղաքարտ, քարոզչական նյութ:

Էստեղ ուզում եմ հստակեցնել շատ կարեւոր հանգամանք: Խոսքն այն մասին չէ, որ օրինակ ընդդիմությունը չպետք է զոհված զինծառայողի ծնողին ներգրավի իր քաղաքական պայքարի մեջ, այդ թվում եւ իշխանության հասցեին կոշտ եւ սուր քննադատությամբ: Եթե նրանք համարում են, որ իրենց որդիների մահվան համար պատասխանատվություն ունի քաղաքական իշխանությունը, ուրեմն ազատ են արտահայտել իրենց կարծիքը՝ այդ թվում որեւէ քաղաքական շրջանակում:

Ի վերջո, քաղաքական իշխանության քարոզչական շրջանակում էլ պարբերաբար հայտնվում են զոհված զինծառայողների ծնողներ, որոնք այլ կերպ են գնահատում իրավիճակը, ըստ այդմ դրսեւորում են այլ վարքագիծ: Դա էլ նրանց իրավունքն է, եւ ընդ որում անբարո է նրանց էլ դրա համար մեղադրելն ու թիրախավորելը, ինչը արվում է դարձյալ քաղաքական նկատառումներով:

Բուն խնդիրն այն է, երբ քաղաքական ու քարոզչական խաղաքարտ է դառնում որդեկորույս ծնողի էմոցիոնալ ծանր վիճակը, եւ առավել եւս՝ «հմտորեն» արվում է ամեն ինչ, այդ էմոցիան որեւէ սահմանից դուրս բերելու եւ հետո այն «քարոզչական սկուտեղի» վրա մատուցելու համար: Սա է անթույլատրելին, անբարոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում