Մայիսի կեսերին Ռուսաստանը արևմտյան երկրների և նրանց դաշնակիցների պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված մեղադրյալների թվով 1,8 անգամ առաջ է անցել Իրանից: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է «Интерфакс»-ի տնօրեն Վլադիմիր Գերասիմովը։ Համաձայն X-Compliance համակարգի վիճակագրության՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և նրանց հիմնական դաշնակիցների պատժամիջոցների ցուցակներում ռուսաստանցիների մասնաբաժինը հասել է 17%-ի։
«Օտար պետությունների պատժամիջոցային ցուցակներում ռուսական ընկերությունների, քաղաքացիների, օդանավերի և նավերի թիվը փետրվարի կեսերից մինչև մայիսի 13-ը աճել է 2,3 անգամ՝ 1134-ից հասնելով 2588-ի»,- ասել է Գերասիմովը։