Thursday, 18 04 2024
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է․ fip.am

Այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման փողոցային անհնազանդության ակցիաների ժամանակ միջադեպ եղավ ոստիկանների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի միջև։ Ըստ տեսագրության՝ ոստիկանները հայհոյանքի համար բերման են ենթարկել քաղաքացիներից մեկին, Ղազինյանն էլ պնդում է, որ պետք է ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացուն։ ԱԺ պատգամավորի և ոստիկանության գնդապետի միջև տեղի է ունենում հետևյալ երկխոսությունը․

Ղազինյան։ 
Հայհոյելու համար բերման են ենթարկու՞մ։

Ոստիկան։ Ի՞նչ․․․ մեր հայհոյելու համա՞ր, այո։

Ղազինյան։ Բերման են ենթարկու՞մ, լուրջ եք ասու՞մ։

Ոստիկան։ Այո, ծանր վիրավորանք ա դա։

Ղազինյան։ Տենց բան չկա, սուտ եք ասում։ Հայհոյելու համար մինչև հիմա բերման չեն ենթարկել, պարոն Պապյան։ Մինչև հիմա որևէ մեկին հայհոյելու համար բերման չեն ենթարկել երբևիցե։ Նախադեպ ա դրվում ձեր ժամանակ ու ձեր իշխանության ժամանակ։

Ոստիկան։ Մենք բերման ենք ենթարկում, որովհետև․․․

Ղազինյան։ Անձնական վիրավորանքը Քրեական օրենսգրքով բերման չի ենթարկվում։

Ոստիկան։ Նման խուլիգանություններ մենք թույլ չենք տալու։ Վերջ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է՝ արդյո՞ք իրավաչափ է անձնական ծանր վիրավորանք հասցնելու դեպքում քաղաքացուն բերման ենթարկելը, թե ոչ։

2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովը լրացում կատարեց ՀՀ Քրեական օրենսգրքում, որով օրենսգրքում ավելացավ 137․1 հոդվածը՝ «Ծանր վիրավորանքը»։ Ըստ այս հոդվածի, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-500-ապատիկի չափով:

Անձին վիրավորելը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով: Արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 1000-3000-ապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։

Քանի որ այս փոփոխությամբ քրեականացվել է ծանր վիրավորանքը, հետևաբար այն դարձել է հանցանք պարունակող արարք։ «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված է, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է կանխել և խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները, բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ։

Հետևաբար, ծանր վիրավորանքի մասին ՔՕ հոդվածի և «Ոստիկանության մասին» օրենքի հիշյալ հոդվածի առկայությունը իրավաչափ է դարձնում հայհոյող քաղաքացուն բերման ենթարկելը։

Ինչ վերաբերում է Ղազինյանի այն պնդմանը, որ հայհոյելու համար նախկինում բերման չեն ենթարկել, ապա, ըստ էության, դա ճիշտ պնդում է, օրենքի լրացումը կատարվել է 2021 թվականի հուլիսի 30-ին՝ գործող իշխանության օրոք, և ուժի մեջ է մտել մեկ ամիս անց։

Այսպիսով՝ ոստիկանի հետ վիճաբանության ժամանակ Ղազինյանի արած պնդումը, թե անձնական վիրավորանքի համար ոստիկանը բերման ենթարկելու իրավունք չունի, սխալ է։ Ավելին՝ ոստիկանը նման դեպքերում պարտավոր է բերման ենթարկել ծանր վիրավորանք հասցրած քաղաքացիներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում