Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Ռուսաստանի պատասխանը Փաշինյանի ելույթին և օգնությունն ընդդիմությանը

Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում է հայտնվել դեսպանության հայտարարությունը կենսաբանական անվտանգության ոլորտում Հայաստանի և ՌԴ գործակցության մասին, որին դեսպանատունը անդրադառնում է իբրև թե բազմաթիվ ԶԼՄ-ների հարցումների առիթով: Գործնականում սակայն, Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունն ուղղակի, թե անուղղակի, սակայն բավականին թափանցիկ պատասխան է թերևս ՀԱՊԿ մոսկովյան Վեհաժողովում Հայաստանի վարչապետի ելույթի այն հանդիմանական հատվածներին, որ հնչեցին ՀԱՊԿ հասցեին:

Հատկանշական է, որ դեսպանատունը հայտարարությունը սկսում է հենց ՀԱՊԿ Վեհաժողովում Պուտինի ելույթին հղումով, հիշատակելով դրանում «նախկին ԽՍՀՄ տարածքում կենսաբանական անվտանգության» կարևորության մասին ՌԴ նախագահի խոսքերը: Հաջորդիվ, դեսպանատան հայտարարությունը հիշատակում է 2021 թվականի մայիսին Հայաստանի և ՌԴ միջև ստորագրված հուշագիրը՝ կենսաբանական անվտանգության ոլորտում գործակցության մասին, նշելով, որ հուշագրի շրջանակում Հայաստանն ու Ռուսաստանը գործակցում են բավականին արդյունավետ: Եվ ահա, դեսպանատան հայտարարությունը հասնում է թերևս «բուն ասելիքին», որը վերաբերում է «ամերիկյան լաբորատորիաների» արդեն հանրահայատ խնդրին: Հայտարարության մեջ նշվում է, թե միևնույն ժամանակ ռուսական կողմի մոտ պահպանվում են հարցեր, կապված կենսաբանական ոլորտում Հայաստանի՝ ԱՄՆ ու նրա դաշնակիցների հետ գործակցության մասին ստացվող տեղեկատվությունների հետ: ՌԴ դեսպանատունը սակայն չի մանրամասնում, թե ի՞նչ տեղեկատվության մասին է, և որտեղի՞ց ստացվող տեղեկատվության մասին է խոսքը, որի վերաբերյալ իրենց մոտ առաջանում են հարցեր: Ի՞նչ աղբյուրների մասին է խոսում ՌԴ դեսպանատունը, եթե կան այդպիսիք, այլ ոչ թե խոսվում է մտացածին տեղեկատվության մասին, ընդամենը այսպես ասած դիտողության կամ մտահոգության «հիմք» ստեղծելու համար: «ԱՄՆ և նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչով են նրանք զբաղվում Հայաստանում անմիջապես ռուսական սահմաններին մոտ»: Հայտարարությունն ավարտվում է բավականին սպառնալից տոնայնությամբ նախադասությամբ, թե՝ «տվյալ գործոնը իհարկե մենք հաշվի ենք առնում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության համատեքստում»:

Այլ կերպ ասած, թերևս պետք չէ բացառել, որ մի օր էլ ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում կարող է հայտնվել մի հայտարարություն, որում՝ կենսաբանական ոլորտում Հայաստանի և ԱՄՆ, նաև այլ՝ Ռուսաստանի ոչ հաճո երկրների հետ գործակցությունը կհռչակվի ոչ թե հարցեր առաջացնող, այլ ուղղակի սպառնալիք պարունակող, արդեն դրանից բխող հետևանքներով:  Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված կենսալաբորատորիաների հարցը Մոսկվան նոր չէ, որ բարձրացնում է, և Երևանը հենց այդ հարցում ՌԴ մտահոգությունները փարատելու համար է, որ գնացել է գործակցության հուշագրի կնքման, ինչպես նաև հայտնել այդ լաբորատորիաների աշխատանքի դիտարկման հնարավորության ընձեռնման մասին, որպեսզի Մոսկվան համոզվի, որ այնտեղ չի կատարվում ՌԴ անվտանգությանը սպառնալիք որևէ բան: Ավելին, Երևանը բազմիցս հայտարարել է, որ դեռևս 2016 թվականից կառուցված և գործող այդ լաբորատորիաները ստեղծվել են ԱՄՆ ֆինանսավորմամբ, սակայն դրանք Հայաստանին պատկանող կառույցներ են և Հայաստանն է իրականացնում դրանց կառավարումը: Սակայն, անկասկած է, որ թեման ՌԴ համար արդեն տարիներ շարունակ դարձել է քաղաքական ճնշման միջոց, և առավել ևս այդպիսին դիտարկվելու է ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում, հաշվի առնելով և այն, թե Ռուսաստանն ինչ գնահատական է տվել Ուկրաինայում գործող համանման լաբորատորիաների առումով: Ընդ որում, պետք չէ զարմանալ նաև, որ ՌԴ դեսպանատան «փոխանցումով» թեման կարող է դառնալ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության քարոզչական շրջանառության առարկա, հատկապես այն պարագայում, որ հարթակում առանց այդ էլ նկատվում էր թեմաների պակաս և ՌԴ գործընկերները որոշել են թերևս «թեմատիկ ձեռք» մեկնել հանրահավաքային անհնազանդության ակցիաներ իրականացնող ուժերին, որոնց գերակշռող մասը բավականին բաց տեքստով դիրքավորվել է Հայաստանում ռուսական ռազմավարության ամբողջական սպասարկման դաշտում, ընդ որում ոչ միայն թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, այլ գործնականում նվազագույնը վերջին տասնամյակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում