18.05.2022 թ․, Երևան. Կրթական ծրագրերի աջակցմանն ուղղված ռազմավարության շրջանակներում Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը ամենամյա Koreez համադպրոցական առցանց մրցույթի հետ՝ դառնալով տեխնոլոգիական գործընկեր։
Koreez-ը առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Koreez-ին մասնակցելով յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում՝ ստուգել ուսումնական տարում կուտակածդ ողջ գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ անցնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը, մասնակցել հայկական կրթական «օսկար» -ին, բարձրացնել սեփական դպրոցի հեղինակությունը կրթական աշխարհում, ստանալ արժեքավոր մրցանակներ։