Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Առաջին ալիքի եթեր է վերադառնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը:
Համապետական սփռում ունեցող Առաջին ալիքի հեռուստադիտողը շատ շուտով հնարավորություն կստանա դիտել ազգային ընտրանու խաղերն ու երկրպագել մեր հավաքականին:
Հետևե՛ք նորություններին՝ տեղեկանալու առաջին խաղի հեռարձակման մանրամասներին»: