Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Ի՞նչ է Թուրքիան ցանկանում Շվեդիայից և Ֆինլանդիայից՝ ՆԱՏՕ-ի անդամակցության դիմաց. Bloomberg

Մինչ Թուրքիան սպառնում է արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, Bloomberg-ը երեք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրուցել է այն մասին, թե իրենց կառավարությունը ինչի է ձգտում հասնել բանակցությունների արդյունքում։

Ըստ Bloomberg-ի անանուն աղբյուրների՝ թուրքական իշխանությունները մի քանի պայման են առաջ քաշել Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության դրական դիրքորոշման դիմաց։

Քրդական աշխատավորական կուսակցություն

Անկարան պնդում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկացած նոր թեկնածու պիտի մտահոգություն հայտնի քուրդ զինյալների վերաբերյալ՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ Սիրիայում և Իրաքում: Ավելին, նրանք պետք է Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) ճանաչեն որպես ահաբեկչական կառույց։ Թուրքիան պահանջում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան, նախքան դաշինքին միանալու թույլտվությունը, հրապարակայնորեն դատապարտեն ոչ միայն ՔԱԿ-ին, այլև՝ նրա մասնաճյուղերին: Թուրք պաշտոնյաների խոսքերով՝ ՔԱԿ-ին ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը բավարար չէ։ Սկանդինավյան դիմորդները պետք է ամեն ինչ անեն՝ ՔԱԿ-ի համախոհներին իրենց երկրներում ճնշելու ու ձերբակալելու համար։

Զենքի արտահանում

Թուրքիան նաև ցանկանում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան վերջ դնեն զենքի արտահանման սահմանափակումներին, որոնք սահմանել են Եվրամիության մի քանի անդամներ՝ 2019 թվականին Թուրքիայի՝ Սիրիա ներխուժումից հետո: Թեև Թուրքիայի զենքի առևտուրը երկու երկրների հետ աննշան է, բայց սկզբունքորեն Անկարան չի ընդունի ռազմական դաշինքի ընդլայնումը այն երկրների հետ, որոնք արգելափակում են զենքի գործարքները Թուրքիայի հետ։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին՝ ասելով, որ սպառազինությունների սահմանափակումները հակասում են դաշինքի ոգուն:

Այլ պահանջներ

Թեև պաշտոնյաներն ասում են, որ Թուրքիան չի ցանկանում սակարկել այն թեմաները, որոնք դուրս են քրդական հակամարտության վերաբերյալ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիրքորոշումներից, այնուամենայնիվ, Անկարայի բախումները ՆԱՏՕ-ի հետ խորն են, իսկ նրա ցանկությունների ցանկը՝ երկար։

Թուրքիան ցանկանում է կրկին ընդգրկվել F-35 առաջադեմ կործանիչների ձեռքբերման ծրագրում, որում նա արգելափակվել էր այն բանից հետո, երբ նա գնել էր ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը։ Թուրքիան նաև պահանջ ունի ԱՄՆ-ից՝ գնելու տասնյակ F-16 մարտական ինքնաթիռներ և իր նավատորմի արդիականացման համար այլ զինատեսակներ: Ավելին, Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ն չեղարկի իր կողմից S-400 հրթիռներ ձեռքբերման հետևանքով սահմանված պատժամիջոցները։

Այդ նպատակներից որևէ մեկին հասնելու նպատակով ՆԱՏՕ-ի ընդլայնման վրա իր լծակների օգտագործումը հեշտ չի լինի: Սակայն Թուրքիան ցույց է տվել, որ պատրաստ է պնդել իր պահանջները՝ նույնիսկ պատժամիջոցների տակ հայտնվելու ու երկրի տնտեսությանը վնաս տալու գնով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում