Իրանը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով: Այս մասին Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է Շանա լրատվական գործակալությանը՝ ամփոփելով Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանի հետ հանդիպումը։ «Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են, եւ մենք շուտով այդ առումով լավ արդյունքների կհասնենք երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ: Այսօր բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և փոխադարձ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ»,-ասել է Օջին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունները վերաֆորմատավորվել են․ «Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը շատ հաճախ երրորդ երկրներից է կախված»: