Wednesday, 24 04 2024
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ

Ադրբեջանը շարունակում է հոգեբանական ճնշումը. Հայաստանի պատասխանը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարությունը, որով դարձյալ հերքել է ադրբեջանական ՊՆ տարածած տեղեկությունը, թե հայկական ուժերը գնդակոծել են Քելբաջարի շրջանի ադրբեջանական դիրքերը: Ադրբեջանի ՊՆ-ն արդեն մի քանի շաբաթ է, ինչ որոշակի պարբերականությամբ տարածում է այդօրինակ տեղեկություն, ինչը հետո հերքում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանական այդ տեղեկությունները Հայաստանում հանրային մակարդակում դիտարկվում է ինչ-որ սադրանքի նախապատրաստական գործողություն, երբ ադրբեջանցիները հետևողական տարածում են, թե իբր հայկական ուժերը խախտում են հրադադարը, որպեսզի այդպիսով ստեղծեն իրենց սադրանքների հող:

Գործնականում սակայն, այստեղ իհարկե «կորելացիոն» կապը այսպես ասած անխախտ կամ անբեկանելի չէ, հատկապես այն պարագայում, երբ շատ են եղել սադրանքներ, որոնց բոլորովին էլ չի նախորդել այսպես ասած տեղեկատվական համանման արշավ: Ասել կուզի, Բաքվի համար սադրանքներից առաջ ամենևին էլ մեծ անհրաժեշտություն չէ դրա «հողը նախապատրաստելը, հատկապես մի իրադրության պայմաններում, երբ ընդհանրապես աշխարհաքաղաքական իրավիճակն է ինքնին պարարտ հող որևէ ռազմական սադրանքի համար: Եվ, ի վերջո, խոշոր խաղացողները ունեն իրադրության դիտարկման իրենց տեխնոլոգիական և ռազմա-քաղաքական կարողությունները, ըստ այդմ խաբել նրանց տեղեկատվական արշավով, այն էլ մի քանի շաբաթ շարունակվող, թերևս միամտություն է կամ մոլորություն:

Ըստ այդմ, մեծ է հավանականությունը, որ Բաքուն պարզապես փորձում է խաղալ հենց հոգեբանական դաշտում, ներկայիս ակտիվ դիվանագիտական փուլում հայկական կողմին ձգտելով պահել լարվածության և որոշակի տագնապի ռեժիմում: Սա բոլորովին չի բացառում սադրանքի ռիսկը կամ հավանականությունը, սակայն, կրկնեմ՝ եթե անգամ Ադրբեջանը ամիսներ շարունակ որևէ տող չի գրում իբրև թե հայկական զինուժի գնդակոծության մասին, դա ամենևին չի նշանակում, թե ադրբեջանական սադրանքի ռիսկը դույզն իսկ ցածր է: Ըստ այդմ, անկախ Ադրբեջանի տեղեկատվական գործողություններից, Հայաստանի համար առանցքային և անբեկանելի խնդիր է սահմանին սադրանք բացառելու կամ կանխելու հարցում գործադրել թե պաշտպանական, թե դիվանագիտական-քաղաքական առավելագույն ջանք, միաժամանակ այդ կերպ նաև հակազդելով, տեղի չտալով Ադրբեջանի այն հոգեբանական գրոհներին, որ Բաքուն իրականացնում է տեղեկատվական դաշտում, ձգտելով գուցե օգտագործել նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում այն աղմկոտ պահը, որ ստեղծել է խորհրդարանական ընդդիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում