Washington Post-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Արևելյան Եվրոպայում դաշինքի ռազմական ներկայության ընդլայնման մասշտաբների հարցում չեն կարողանում փոխզիջման հասնել՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժման հետ։ Ըստ լրատվականի՝ ՆԱՏՕ-ի անդամների միջև տարաձայնություններ են առաջանում Արևելյան Եվրոպայում նոր ուժեր տեղակայելու հարցում։ Հրապարակման մեջ նշվում է, որ դաշինքի երկրներն այլ կերպ են գնահատում Ուկրաինայում հատուկ գործողության հնարավոր հետևանքները։ Բալթյան երկրները և Լեհաստանը խնդրում են զգալիորեն ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը իրենց տարածքում՝ ժամանակակից սպառազինություն և ՀՕՊ համակարգերով։ Միևնույն ժամանակ, դաշինքի մյուս անդամները, այդ թվում՝ Իտալիան և Ֆրանսիան, թերահավատ են, որ Ռուսաստանը մոտ ապագայում սպառնալիք կներկայացնի ՆԱՏՕ-ի համար։