Իրանի իշխանությունները Պարսից ծոցում ձերբակալել են մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Հորմոզգան նահանգի գլխավոր դատավորին։
IRNA-ի հաղորդմամբ՝ նավի յոթ հոգանոց անձնակազմը ձերբակալվել է և գտնվում է կալանքի տակ։ Նավը տեղափոխում էր ավելի քան 550 տոննա դիզելային վառելիք։ Նշված չէ դրոշը, որի ներքո նավարկում էր նավը, և անձնակազմի անդամների ազգությունը։
Դատական հետաքննություն է սկսվել։